«Համ գայլերը կուշտ մնան, համ ոչխարները ողջ մնա՞ն»
Անհրաժեշտ է հասնել հանրության համար անհրաժեշտ սոցիալ- տնտեսական արդյունքին: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Նոր Հայաստան» միավորման անդամ Անդրիաս Ղուկասյանը: «Պետությունում պիտի լինեն պայմաններ, որ յուրաքանչյուր ոք պիտի ունենա աշխատանք՝ իր ընտրությամբ, աշխատավարձով, որը թույլ կտա մարդկանց ապրել բարեկեցիկ կյանքով: Դրա համար պետական կառավարման գլխավոր ցուցիչը աշխատատեղերի ստեղծումն է: Հայաստանում այս ցուցանիշի մասին ոչ ոք չի խոսում: Խոսում են տնտեսական աճի մասին միայնՀայաստանում այս ցուցանիշի վերաբերյալ ոչ ոք չի խոսում: Մինիմալ աշխատավարձն ամբողջ աշխարհում դիտվում է չհարկվող գումար, որը անհրաժեշտ է մարդու վերարտադրության համար, բայց Հայաստանում մինիմալ աշխատավարձը չնչին գումար է ու հարկվում է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա՝ ռեժիմը սեփական ժողովուրդը դիտարկում է որպես իր համար լուրջ հակառակորդ, ինչի վկայությունն այն է, որ Հայաստանում ոստիկանների թիվը հավասար է ԼՂ-ում զինված ուժերի թվին: Այնուհետև նշեց, որ Հայաստանում չկա ռեսուրս, որ «համ գայլերը կուշտ մնան, համ ոչխարները ողջ մնան» որովհետև ռեսուրսները սպառվել են:
