Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ: «Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում շեշտեց Գրիգորյանը: Նա կարևոր համարեց նոր գաղափարների իրականացումը, որոնք առաջին հերթին հաջողություն կբերեն շահառու գործարարներին:

ՓՄՁ ԶԱԿ-ի անձնակազմի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: Ավագյանն ասաց, որ նախարարությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նպատակների  և ծրագրերի իրականացման հարցում առաջվա պես կշարունակի աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: «ՓՄՁ-ները պետք է զգան, որ պետությունն իրենց կողքին է և լսում է իրենց բարձրաձայնած խնդիրների մասին»,- նշեց Ավագյանը: Արշակ Գրիգորյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է հուլիսի 18-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Նիստը վարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից: Նիստի ժամանակ խորհրդի անդամները հաջողություն են մաղթել Գրիգորյանին և շնորհակալություն են հայտնել նախկին գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին՝ կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: Հոգաբարձուները քննարկել են նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությանը և խորհրդի կազմի փոփոխությանն առնչվող հարցեր:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am