Փաշինյանը պետք է զանգահարեր Պուտինին կամ Մեդվեդեւին

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության եւ այն տեղանքի բնակչության հետ, որի հարեւանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների հետ կապված միջադեպին: Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց նախապես զգուշացնելու՝ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Համայնքի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել, քանի որ զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։ Անդրադառնալով միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տեղի ունեցածը սադրանք է՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ Հայաստանի ինքնիշխանության։ «Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր վարչապետը։ Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի պայմանագրով նախատեսվում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, նախարարը, Գլխավոր շտաբի պետը կոորդինացնում են, ղեկավարում այդ աշխատանքը, համագործակցում ռազմական բազայի հրամանատարության հետ, եւ, եթե այնտեղ զորավարժություններ են սկսվում, ապա ՀՀ Պաշտպանության նախարարը տեղյակ է, նույնիսկ պարտավոր է մասնակցել: «Ռազմաբազայի հրամանատարությունը պետք է այնպես անի, որ այնտեղ մեկ ընտանիքի նման ապրեն, վստահեն իրենց: Եթե հրամանատարությունը չի տեղեկացրել տեղի բնակչությանը, չի համագործակցել, ապա հրամանատարը պետք է ՌԴ ՊՆ-ի կողմից պատասխանատվության կանչվի, քանի որ դրանով վիրավորել է տեղի բնակչությանը, մեծ սխալ է գործել, դա կոպիտ սխալ է, այնինչ պետք է հարգի բնակչությանը»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա նաեւ պարզաբանեց, որ վարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում, պոլիգոնները կարող են անցնել բնակելի տարածքներով կամ դրանց կողքով: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների գնահատականներին, ապա, գեներալի համոզմամբ, ՀՀ վարչապետը մինչ նման մեկնաբանությունները պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին, կամ ՀՀ Պաշտպանության նախարարը պետք է կապ հաստատեր իր ռուս գործընկերոջ հետ՝ իրավիճակը քննարկելու համար, եթե կարիք կա՝ հորդորեր չխախտել պայմանագրի դրույթները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am