ՀՀԿ-ում լուրջ տարաձայնություններ կան, Սերժ Սարգսյանը հույս ունի 20-30 տոկոս ունենալ ԱԺ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչեւ ե՞րբ․«Կարծում եմ՝ մինչեւ աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել․ չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, քիչ չեն սեւեռված արեւմտականները, նաեւ՝ ռուսական գերակայությունն ընդունողներ կան։ Վեճ կա, փորձելու ենք գտնել ոսկե միջինը»։ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ է նշանակում՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն շեղվի դեպի արեւմտյան վեկտոր․ «ՀՀԿ-ն առաջին հերթին ԱՄԿ-ն է․ ինչ արվի՝ այդ ակունքում է արվելու։ Բարեփոխումները խիստ անհրաժեշտ էին ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն այսօր շատ ավելի թեքվել է դեպ արեւտյան դաշտ, այլ որ՝ կյանքն ապացուցեց ՀՀԿ-ն դարձել էր ամորֆ, ոչ դինամիկ մի կառույց՝ իր բոլոր «այիբներով» հանդերձ, ընտրություններն էլ /խորհրդարանական/ սարերի հետեւում չեն, իսկ մենք նպատակ ունենք ապագա պառլամենտում լուրջ ներկայացվածություն ունենալ»։ Կարծում եք՝ կմտնե՞ք պառլամենտ․«Անշուշտ ունենալու ենք պառլամենտում ներկայացվածություն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս»։ Հույսներդ օրվա իշխանությունների սխալների, բացթողումներր վրա՞ է։ «Երբե՝ք․ հույսներս մեր արմատների, մեր բարեփոխվելու վրա է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am