«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով:
Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու մակարդակը բավարար է, և այժմ աշխատում է իր լեզվի իմացության մակարդակի բարելավման վրա: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Տաթևիկ Ռևազյանը հատուկ մարդ է պահում, ով ամբողջ օրը տեքստերը կարդում է իր համար, որ լսելով հասկանա, չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա 5 տարեկանից ապրել է Դանիայում, ուսումն ստացել է անգլերեն և դանիերեն լեզուներով: Նշենք նաև, որ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայերեն լեզվով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը