Երեխայի մահվան ցավալի փաստը շահարկելն ու պատվաստման հետ կապելն անթույլատրելի է. Ա. Չոբանյան

Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահվան ցավալի փաստի շուրջ շահարկումներին, բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Աննա Չոբանյանի խոսքով, պետք է վերջ դնել: «Երեխայի մահվան հետ կապված իրարամերժ տեղեկություններ են հրապարակվում, որոշ դեպքերում ճիշտ չեն փոխանցվում մեր իսկ հաղորդած մանրամասները: Այս առումով, ուզում եմ շեշտել, որ պատվաստումը` ԿԿԽ, երեխան ստացել է հունիսի 19-ին և ոչ թե 29-ին, ինչպես թյուրիմացաբար կամ անփութորեն փոխանցել է լրատվամիջոցը: Բացի այդ, երեխայի մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը պատվաստման հետ կապ չունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց հայտնի մանկաբույժը, որը երեխային բուժօգնություն է ցուցաբերել: Երեխան հիվանդացել էր աղիքային ինֆեկցիայով 2 ամիս առաջ, բուժվել էր ստացիոնարում, ըստ բնակության վայրի: Ներկա հիվանդությունը սկսվել էր պատվաստում ստանալուց օրեր անց` հիվանդանոց ընդունվելուց 4 օր առաջ` 39-40,5 ջերմությամբ: Հուլիսի 30-ին հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղից վիճակի ծանրության պատճառով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ընդունվելու պահին վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Երեխան ստացել է արհեստական շնչառություն: Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր վիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն՝ 3-րդ աստիճան, աղիքային /ինտեստինալ/ համախտանիշ: Ընդունվերուց 10-ը ժամ հետո երեխան մահացել է: Հերձման պաթոհիստոլոգիական հետազոտությունը, և ոչ թե հետաքննությունը ընթացքում է:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am