Հրաժարիմք․ նորերը տպագիր մամուլ չեն կարդում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից: «Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարվել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ թերթերը չեն սպառվում աշխատակազմում` որոշում է կայացվել հրաժարվել բաժանորդագրումից. սա հիմնականում կապված է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիության հետ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» շարունակում է ստանալ թերթեր, ի թիվս իր այլ բազմաթիվ գործառույթների կատարում է մամուլի մոնիտորինգ և ներկայացնում պաշտոնյաների ուշադրությանը»,- պարզաբանել է նա: Եթե նման որոշում կայացներ նախկին վարչապետներից որևէ մեկի ղեկավարած կառավարությունը, մենք չէինք զարմանա, և կհամարեինք բնական. ի վերջո այդ պաշտոնյաները միշտ էլ մամուլին որպես հակառակորդ են դիտարկել` չխորշելով անցանկալի լրատվամիջոցների ճանապարհին հարուցել զանազան խոչընդոտներ: Բայց արի ու տես, որ նման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն դեպքում, երբ վարչապետն ինքը երկար տարիներ եղել է հայաստանյան առաջատար թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, և լավ գիտի, թե տպագիր մամուլի համար ֆինանսական ինչպիսի լուրջ հարված է բաժանորդագրումից հրաժարվելը: Սա նշանակում է քայլ անել մամուլը սնանկացնելու ուղղությամբ: Ընդ որում` այդպես կառավարությունը չնչին միջոցներ է խնայում: Ինչ վերաբերում է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիությանը, ապա շատերն իրենց հրապարակումները տեղադրում են հաջորդ օրը, որպեսզի չխանգարի վաճառքին: և վերջապես, մամուլի մոնիտորինգը ևս չի կարող փոխարինել թերթ ընթերցելուն թեկուզ և այն պատճառով, որ մոնիտորինգ իրականացնողն իր պատկերացումների շրջանակներում է ներկայացնում կարդացած հոդվածը, և նախկինում նման դեպքերում եղել են նյութերի բովանդակությունը ներկայացնելիս թյուրիմացություններ: Այնուամենայնիվ հակված ենք մտածելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այս որոշումից, ու կառավարության աշխատակազմն ինքնագլուխ կերպով է գնացել նման քայլի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am