WikiLeaks-ը հասանելի է դարձրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները
WikiLeaks կազմակերպությունը չորեքշաբթի օրն իր կայքում նոր բաժին է ներկայացրել, որը թույլ է տալիս կայքի այցելուներին հազարավոր նամակներ որոնել Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի սերվերից, որը նա օգտագործել է պետքարտուղարի պաշտոնում աշխատանքի ընթացքում, հաղորդում է The Washington Times-ը: Չնայած պորտալը չի հրապարակել նախկինում չհրապարակված նամակագրություն, բայց այն թույլ է տալիս օգտատերերին արագորեն բանալի բառերով որոնում կատարել 50.547 էջ փաստաթղթերի մեջ, որոնք արդեն ամբողջությամբ հրապարակվել էին Պետդեպարտամենտի կողմից։
