Դեսպանի դաստիարակչական «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

«Մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայաստանյան գործընկերներից, որոնք պետք է քննարկենք ու առաջ տանենք»,- հրավիրած aսուլիսում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են փոխել գաղափարները, բայց հայկական կողմից քայլեր պետք է տեսնեն: «Մեր հարաբերությունների իրավական ու քաղաքական հիքմը համապարփակ համաձայնագիրն է ու գործընկերության փաստաթուղթը: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է ավելի ուժեղացվեն, ցույց տան նոր որակ, մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ: Ի՞նչ կուզենք, որ փոխվի մեր քաղաքականության մեջ, կոնկրետ: Այս հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթություններ կոչվող փաստաթղթով, որ բանակցվել էր նախքան ապրիլյան իրադրաձությունները: Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունը գուցե կարող է ունենալ նոր գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է փոխել այս փաստաթուղթը, և մենք պատրաստ ենք քննարկել դա»,- ասել է նա։ Սվիտալսկիի հայտարարությունն ըստ էության պատասխան էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որն արվեց վերջերս բրյուսելյան այցի ընթացքում։ Օրեր առաջ նա անդրադարձել էր ԵՄ-ից սպասվող ֆինանսական աջակցությանը և այն, ըստ էության, ոչ բավարար գնահատել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական տրանսֆորմացիաների ֆոնին: Նա նույնիսկ շեշտել էր, որ ԵՄ-ից տրվող աջակցությունն ավելացել է 10 միլիարդով, մինչդեռ ինքը մեկ կոռումպացված պաշտոնյայի թափ տալուց այդքան գումար կվերցնի։ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ըստ էության, պատասխանում է Փաշինյանին և պատասխանը ավելի քան խոսուն է, այն կարճ-կոնկրետ բացահայտում է պայմանները, որոնց համապատասխանելու պարագայում Փաշինյանը և նրա կառավարությունը հնարավորություն կստանան օգտվել ԵՄ դոտացիաների ավելի լայն պորտֆելից: Իսկ եթե երեւույթը քննենք մանրամասնությունների ու նյուանսների մեջ, ապա պարզ առնվազն ծիծաղելի էր ակնկալելը, թե քաղաքակիրթ Եվրոպան, որն ունի իր սկզբունքներն ու արժեքները, որը խաղի իր կանոններն է թելադրում, եւ ոչ թե ինքն է հարմարվում այլ պայմանների հետ, ծնկները ծալվեր երկամսյա կյանք ունեցող իշխանություններից, որոնց գործողությունները ծավալվել են բացառապես իրավական հարթությունում եւ բովանդակային ու ծրագրային առումով կառավարությունը դեռեւս չի համոզել, թե կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարը արդյոք միայն քաղաքական նպատակներով չեն արվում, մի կողմից՝ կոռումպացված չինովնիկների դեմ արշավով սեփական իշխանության վարկանիշը բարձրացնելու ու բյուջեն լցնելու նպատակով, մյուս կողմից՝ ՀՀԿ-ին եւ նոր իշխանությանը վտանգ ներկայացնող ցանկացած այլ ուժի ախորժակը զսպելու, հիմնովին զինաթափելու համար։ Ի վերջո, ցանկացած երկրում ժողովրդավարության հաստատման լավագույն միջոցներից մեկը, եթե չասենք՝ գլխավորը ընտրություններն են, իսկ Փաշինյանի իշխանությունը դեռ չի ապացուցել իր վճռականությունն այդ եւ այլ հարցերում եւ այն, թե այդ գործողությունների նպատակն  կհանգեցնի արդյոք արտաքին կուրսի փոփոխության վերջնարդյունքի։ ԵՄ դեսպանը պատահական չի հիշատակում այն փաստը, որ հայ հասարակության 70 տոկոսը այսօր վստահում է ԵՄ-ին և հակառակը՝ ԵԱՏՄ հանդեպ վստահության ակնհայտ պակաս է նկատվում: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հասցրել է ընդգծել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ այս պահին Հայաստանը չունի և շարունակելու է զարգացնել հարաբերությունները Մաքսային միության անդամ հանդիսացող երկրների և հատկապես՝ ՌԴ հետ: Գուցե հենց դա է խնդիրը, և ԵՄ-ն ցանկանում է այդ հարաբերությունների որակական և բովանդակային փոփոխություն, ինչը Հայաստանից արտաքին քաղաքական վեկտորի կոնկրետացում է ենթադրում: Սակայն, դեսպանի խոսքով, այն, ինչ այս փուլում իրենք լսում են հայկական կողմից, հետևյալն է՝ Եվրամիության հայկական քաղաքականության մեջ փոփոխություն չկա: «Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը: Դա այն էր, ինչ պարոն վարչապետն ասաց: Իսկ եթե ավելի լուրջ ասենք, մեզ պետք են կոնկրետ գաղափարներ ու ակնկալիքներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք»,- նշել է Սվիտալսկին: Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը իր անփորձության ու անհեռատեսության պատճառով փորձում էր փոթորիկ բարձրացնել մեկ բաժակ ջրում, այնինչ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի պահանջատիրական հայտարարություններ անի։ Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am