Կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն ժողովրդավարական երկիր կառուցեք. Հայկական կողմի արձագանքը

Թբիլիսիում կայացած ԵԱՀԿ «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսի ժամանակ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Էլեն Հարությունյանի ելույթը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի հակահայկական հայտարարություններին: Հարգելի նիստը վարող, Քանի որ ես զրկված էի Ադրբեջանի ներկայացուցչի կողմից Հայաստանի դեմ երեկ հնչեցված մեղադրանքներին պատասխանելու իրավունից, ես կօգտագործեմ այս հնարավրոությունը պատասխանելու և իրականությունը ներկայացնելու համար: Եվ իհարկե, քանի որ նիստը ատելության քարոզին հակազդեցության թեմայով է, սա պատեհ հարթակն է պատասխանելու իմ երկրի դեմ ուղղված ատելության քարոզին: Բայց մինչև բուն թեմային անցնելը կցանկանայի իմ մտահոգությունը հայտնել նիստը վարողի անգործության պայմաններում հակահայկական քարոզչության, ատելության և ապատեղեկատվության տարածելու համար այս հարթակը շարունակաբար չարաշահելու կապակցությամբ: Ես կցանկանայի խնդրել նիստը վարողներին ուշադիր լինել և կիրառել իրենց տրված լիազորությունները կանխելու ելույթ ունեցողների կողմից այս ձևաչափում այլ երկրի նկատմամբ թշնամական տեղեկատվության տարածումը: Հուսով եմ, որ կազմակերպիչները կհանգեն համապատասխան եզրակացությունների, և հաջորդ տարի մենք չենք ունենա նմանօրինակ իրավիճակ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ներկայացուցիչն ակնհայտորեն ի ցույց դրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքի այն աստիճանը, որը Ադրբեջանի կառավարությունը սերմանում է սեփական երկրում: Եվ ամեն անցնող տարին այս պատմությանը տալիս է նոր նրբերանգներ: Պարոն Հաջիևն այնքան հեռու գնաց, որ Հայաստանին մեղադրեց հոլոքոստ իրականացնելու մեջ` հնչեցնելով անհիմն մեղադրանք, որը չափազանց զգայուն հարց է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար: Կարծես թե դուք չենք հասկանում բառի արժեքը՝ մենք հասկանում ենք: Եվ վճռականորեն մերժում ենք ձեր բոլոր անհիմն մեղադրանքները: Իսկ ինչ վերաբերում է փախստականներին, ապա այդ մենք պետք է խոսենք գրեթե կես միլիոն հայերի մասին, որոնք մազապուրծ եղան ադրբեջանական քաղաքների, այդ թվում մայրաքաղաքի հայկական թաղամասերում հանցախմբերի և կողոպտիչների իրականացված անկարգություններից, փախուստի դիմեցին՝ չունենալով ոչինչ, բացի իրենց հագուստից: Բայց Հայաստանի կառավարությունը նրանց չի պահում որպես գերի միջազգային քաղաքական խաղերի համար, քանի որ այս մարդկանց իրավունքները մեզ համար բացարձակ արժեք են: Ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել. երբ որևէ մեկը երբևէ խոսում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Եվ ի դեպ, հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է ազատ և ժողովրդավարական երկրում, ինչպիսին Ադրբեջանը ակնհայտորեն չի հանդիսանում: Եվ որքան շուտ Ադրբեջանը համակերպվի այս իրողության հետ, այնքան շուտ մենք կգտնենք կայուն խաղաղություն: Լեռնային Ղարաբաղը, կամ ավելի ճիշտ Արցախի Հանրապետությունը, անկախ պետություն է լիարժեքորեն գործող ժողովրդավարական հաստատություններով, որտեղ ապահովվում և հարգվում է մամուլի ազատությունը և բազմակարծությունը, ինչը լավ հայտնի է համապատասխան միջազգային կազմակերպություններին: Նրանք լրագրողներին չեն բանտարկում շինծու մեղադրանքներով, չեն փակում լրատվամիջոցները, չեն սահմանափակում լրագրողների ազատությունը և չեն ներառում նրանց սև ցուցակներում: Արցախի իշխանությունները հավատում են տեղեկացված լինելու իրավունքին, լրատվամիջոցների ազատությանը և ապահովում այն ինչպես օրենսդրորեն, այնպես էլ՝ գործնականում: Եվ վերջին դիտարկումը: Պարոն Հաջիևը բողոքում էր Կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի իրազեկման նախագծի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու լայնածավալ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներից, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն: Նա անվանեց դա անարդար, փաստերից զուրկ <սառը պատերազմին բնորոշ քարոզչություն> ընդդեմ Ադրբեջանի: Բայց կարծես թե ներկայացված փաստերը բավարար են եղել իտալացի իրավապահների, Եվրոպայի խորհրդի և նրա խորհրդարանական վեհաժողովի և մյուսների համար անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրավիճակի քննադատությունը կանխելու համար եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառել փորձելու համար միլիոններ վատնելու փոխարեն, ես խորհուրդ կտայի փորձել կառուցել իրապես ժողովրդավարական ժամանակակից երկիր, ինչը, հավատացնում են, և՛ տնտեսակապես առավել արդյունվետ կլինի, և՛ շատ ավելի օգտակար՝ Ադրբեջանի ժողովրդի համար:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է 100 տարի անց, բացի միջնորդից, ոչինչ չի փոխվել՝ նույն միամիտ հայն է, նույն ճարպիկ թուրքը. Հասրաթյան Հայաստանում ապրանքների գներն աճում են անընդհատ, և կյանքը օր օրի դժվարանում է․ Առաքելյան Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է և նվաստացուցիչ․ պաշտպան Այդ ճանապարհին ես տեսնում եմ լուրջ հնարավորություններ ունեցող մի քանի քաղաքական ուժերի «Լիվերպուլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի համար Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում. այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ ստեղծված աղմուկի մասին Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Վաչե Գաբրաշը, այլ սփյուռքահայ գործիչներ կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իշխանություններն են մեղավոր, որ երիտասարդները դուրս են եկել փողոց․ Փեզեշքիան Սամվել Կարապետյանն այսօր մեզ հետ չէ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է նրանից և զրկել է նրան խոսքի ազատությունից․ Ռոբերտ Ամստերդամ Սարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվոր Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան ՄԷԳ․ Ռուսաստանի նավթային արտահանման եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են ավելի քան 4,6 միլիարդ դոլարով ԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Ուկրաինայի պատգամավոր Դուբինսկին կասկածի տակ է դրել ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանության կայունությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am