Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների վերաբերյալ. Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 9-ին հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հուլիսի 12-ին մայրաքաղաքի ավագանին ընդունեց հրաժարականը և քաղաքապետի արտահերթ ընտրությունը նշանակեց հուլիսի 16-ին: Սակայն առ այսօր Երևանի ավագանին չի ընտրել քաղաքապետ, և ըստ ամենայնի դա տեղի չի ունենա: Քանզի դրան հաջորդող գործողությունների առումով կա իրավակարգավորումների անհստակություն և հակասություն, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հանրությանը առավելագույնս հանրամատչելի կերպով ներկայացնել հետագա գործողությունների ընթացքը և ժամկետները: Ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ամրագրում, որ «2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ»: Ըստ էության այս իրավակարգավորմամբ օրենսդիրը նկատի է ունեցել երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետի ընտրության փորձի (փորձերի) տապալման դեպքը՝ որպես կառավարության կողմից ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման հիմք: Այդուհանդերձ, օրենսդիրը ոչ այս, ոչ էլ որևէ այլ նորմով (այդ թվում՝ այլ իրավական ակտով) չի սահմանել, թե ինչ ժամկետում է կառավարությունը կատարում 17-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված գործառույթը: Ընտրության նշանակումը Նույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ «3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»: Այնինչ, «Ընտրական Օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածն ամրագրում է, որ «1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է Կառավարությունը` համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»: Թեպետ «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով օգտագործվում է «լիազորություների ժամկետի կրճատում» եզրույթը, իսկ Ընտրական օրենսգրքում «արձակում» բառը, այդուհանդերձ ակնհայտ է, որ խոսքը միևնույն գործողության մասին է, որը նկարագրված է տարբեր տերմինաբանությամբ: Հետևապես, այս իրավակարգավորումները հստակ հակասում են իրար: Սակայն, համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ Սահմանադրական օրենքն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան օրենքը: Հետևապես, պետք է գործի Սահմանադրական օրենքով ամրագրված նորմը, որն ամրագրում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` Երևանի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Ընտրության ժամկետը Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «2. Արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո`առավել ուշ կիրակի օրը․..»: Այնինչ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասին համաձայն՝ «6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում...»: Ու թեև այս երկու իրավակարգավորումները իրար հակասում են, սակայն կրկին գործում է Ընտրական օրենսգրքի կարգավորումը՝ ոչ միայն դրա ավելի բարձր իրավաբանական ուժ ունենալու պատճառով, այլև քանի որ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով»: Հետևապես, կառավարությունը պետք է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակի այնպես, որ այն կայանա այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Ընդորում, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ կառավարությունը կարող է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշման մեջ սահմանել դրա ուժի մեջ մտնելու ցանկացած օր, որը կլինի պաշտոնական հրապարակումից հետո: Այդ դեպքում 30-ից 40-օրյա ժամկետը կհաշվարկվի այդ օրվանից: Այսպիսով Երևանի ավագանին քաղաքապետի ընտրությունները նշանակել էր 2018 թվականի հուլիսի 16-ին: Հետևապես, եթե քաղաքային ավագանին հուլիսի 30-ի դրությամբ չընտրի քաղաքապետ, ապա կառավարությունը պետք է արձակի ավագանին: Սակայն կառավարություը չունի սահմանված ժամկետներ, երբ պետք է դա կատարի: Ամեն դեպքում, երբ էլ որ կառավարությունը արձակի ավագանին, դրանից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է նշանակի արտահերթ ընտրություններ: Այդ ընտրությունների ամսաթիվը պետք է ընտրվի այնպես, որ նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լինի 30-ից 40 օրյա ժամկետում առավել ուշ կիրակի օրը: Սակայն անցումային դրույթներում կառավարությունը կարող է որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվ սահմանելով՝ հետաձգել այդ ժամկետի հաշվարկի սկիզբը: Ըստ այդմ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են լինել ոչ շուտ, քան 2018 թվականի սեպտեմբերի 9-ը, բայց դրանց անցկացման վերջնաժամկետ, դե-յուրե, գոյություն չունի:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am