Արսինե Խանջյանը հայաստանյան մեծամասնությանը համարում է տգետ ու անդաստիարակ

«Փաստ» թերթը գրում է. «Մտքի «փառահեղ» թռիչքով հերթական անգամ փայլել է Արսինե Խանջյանը: Այն, թե ինչ կայքի է նա հարցազրույց տվել, արդեն իսկ շատ խոսուն է: Քիչ չէ, որ կոչ է անում մեր երկրում օրենքներ փոխել, սեռական փոքրամասնությունների իրավունքները լիարժեք պաշտպանել (իբր քիչ է պաշտպանված), դեռ մի բան էլ մեր հասարակության զգալի մասին համարում է տգետ. «Այն խոսակցությունները, թե ԼԳԲՏ–ի իրավունքների մասին խոսելն օտար ազդեցությունների հետևանք է, տգիտության արտահայտություն են»: Իսկ ինչի՞ ազդեցություն են, տիկին Խանջյան, հայ ավանդական ընտանիքների՞, թե՞ Հայ Առաքելական եկեղեցու: Կամ սա. «Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն ու մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի»: Փաստորեն ավանդույթ պաշտպանող, ազգային արժեքներ պաշտպանող, ընտանեկան սկզբունքներ պաշտպանողներս անդաստիարակ ենք: Ոչ ոք ոչ մեկի իրավունքները չի սահմանափակում, նշյալներն առանց այդ էլ իրոք անսահման իրավունքներ ունեն: Թող ինչ ուզում են անեն... Սակայն միևնույն ժամանակ անթույլատրելի է սահմանափակել նրանց իրավունքները, այդ թվում՝ տեսակետ ունենալու իրավունքը, ովքեր ավանդական հարաբերությունների կողմնակից են ու տանել չեն կարողանում նրանց, որոնք շեղվել են բնության օրենքներից, ուզում եք դրա անունը հիվանդություն դրեք, ուզում եք՝ նախասիրություն... Առավել ևս՝ չընդունողներին, այսինքն՝ բարեբախտաբար դեռ մեծամասնությանը, համարել տգետ, անդաստիարակ»: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 110 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am