Մ-ն, չիմանալով նաև այս իշխանության հավակնությունները, չի կարող որևէ բան առաջարկել. կողմերը չէին հասկացել միմյանց

«Կարծում եմ` ԵՄ-ի դիրքորոշումը նման իրավիճակներում շատ պարզ կերպով շարադրել է դեսպանը, դրանից ավելի ջերմ մոտեցում չէր կարող լինել: ԵՄ-ն բաց է քննարկումների համար: Բայց մինչ առաջարկները և կոնկրետ գործողությունները՝ ԵՄ-ն, չիմանալով նաև այս իշխանության հավակնությունները, չի կարող որևէ բան առաջարկել, ուստի, կարծում եմ, որ առաջին հայտարարությունը՝ ուղղված ԵՄ-ին, թյուրընկալում էր, կողմերը չէին հասկացել միմյանց: Ողջունում եմ, որ Կառավարությունը միանգամից կարողացավ արձագանքել և ասել, որ կլինեն առաջարկներ: Կարծում եմ` դրանից հետո կսկսվի աշխատանք և ԵՄ-ի կողմից դիտարկում, թե ինչպիսի ծավալի աջակցություն կարող է տրամադրվել, քանի որ, որքան հասկանում եմ, խոսքը հավելյալ աջակցության մասին է, իսկ բոլոր ծրագրերն արդեն հաստատված են: Ուստի վերանայումների կարիք է առաջանալու, քանի որ այս կառավարությունը ցանկանում է բարեփոխումներ իրականացնել և միջոցներ ներգրավել, որոնք դուրս են ՀՀ-ԵՄ համաձայնագրից»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին: Միաժամանակ նա նշել է, որ շատ երկրներում նման փոփոխություններից հետո արտաքին քաղաքականություն է փոխվում, և ըստ դրա՝ վերանայվում է երկկողմ հարաբերությունների ֆունդամենտը: Իսկ վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասել է, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցության տեսանկյունից մեծ դժվարությամբ է անցում կատարում մեկ այլ` ավելի ծախսատար փուլի: Դա, ըստ նրա՝ երկկողմ հանձնառություն է` ծավալուն բարեփոխումներ, նվիրված աշխատանք այդ աջակցության դիմաց: «Վրաստանը նման շատ տարբեր փուլերի միջով է անցել, այդ աշխատանքը վերջին տարիներին երբեք չի դադարել, չի դադարել նաև Վրաստանի շարունակական աշխատանքը՝ ԵՄ-ին ապացուցելու, որ Վրաստանն արժանի աշխատանք է իրականացնում այս կամ այն աջակցությունը ստանալու համար: Ուստի, կարծում եմ, որ ՀՀ նոր իշխանություններից ևս կպահանջվի այդ աշխատանքը հաջորդ փուլ տեղափոխել»,- ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հեռակա «փոխհրաձգությանը» և Հայաստանին տրվող եվրոպական աջակցության ծավալի աճին»: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am