«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու համար, շարունակում է մնալ կալանքի տակ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, որն ի տարբերություն ամուսնու` ձերբակալվեց, բայց հետո ստորագրությամբ ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս քրեական գործի վերաբերյալ փորձել է մեկնաբանություններ ստանալ Նազիկ Ամիրյանից, սակայն նա հրաժարվել է խոսելուց: «Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք»,-ասաց Նազիկ Ամիրյանը: Որեւէ այլ հարցի գեներալի կինը չցանկացավ պատասխանել: Հիշեցնենք, որ Ամիրյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ամուսնու վերաբերյալ ԱԱԾ-ի հայտնի տեսագրության հրապարակման հաջորդ օրը հրահանգել էր ԵԿՄ շենքից «տուշոնկաներ»-ի արկղերը դուրս բերել: Սակայն բեռնված ավտոմեքենաները հայտնաբերվել էին ոստիկանության կողմից, ինչի արդյունքում կանխվել էր արկղերի տեղափոխումն այլ վայր: Եւ, ընդհանրապես, տեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերված «տուշոնկաներն» ու խտացրած կաթը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով, ու որ նա է կազմակերպել այդ ամենը:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը