102-րդ ռազմակայանի ծառայողները խախտել են միջպետական համաձայնագիրը. ԻՔՄ

Հուլիսի 17-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան (102-րդ) ռազմական կայանի ստորաբաժանումները զորավարժություներ են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում՝ հրաձգության ձայներով անհանգստացնելով գյուղի բնակիչներին: Դրան հաջորդեց քաղաքացիների դժգոհության ալիքը, և արդյունքում ռազմական կայանի հրամանատարի տեղակալը ներողություն խնդրեց Շիրակի մարզպետից: Փորձենք հասկանալ, թե արդյոք սա միայն բնակիչների անհանգստության հարցն է, թե՞ առկա է նաև օրենքի խախտում: Համաձայնագրերը Այսպիսով, «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականի համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի զինծառայողներին, ռազմակայանի տեղաբաշխման կետերի տարածքներից դուրս, զենք կարող է տրվել՝ «որպես ծայրահեղ միջոց»: Ընդ որում, այդ զենքը զինծառայողները կարող են պահել, կրել և կիրառել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար): Ըստ նշված համաձայնագրի, ինչպես նաև ըստ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995թ. պայմանագրի` զենքը կարող է օգտագործվել ռազմակայանի տարածքներում, այդ թվում ռազմակայանին հատկացված հրաձգարաններում (որպես հրաձգարան օգտագործվող տարածքներում): Մասնավորապես, այդ պայմանագրի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների մարտական պատրաստությունն իրականացվում է ռազմակայանին հատկացված տարածքում: Հատկացված տարածքների սահմաններից դուրս մարտական պատրաստությունն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանյան Դաշնության Պաշտպանության նախարարության միջև ամեն տարի համաձայնեցվող պլանների:»: Այնինչ, Փանիկ գյուղը հատկացված չէ (և ոչ էլ կարող է հատկացված լինել) ռուսաստանյան ռազմակայանին, իսկ գյուղի ներսում զորավարժությունների իրականացումը չի կարող համաձայնեցված լինել Հայաստանի ՊՆ-ի հետ: Այսպիսով, 102-րդ ռազմակայանի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում զենք կրելը և, առավելևս, այն կիրառելը, ակնհայտորեն հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրերին: Առավել աղմկահարույց խախտումները Սա առաջին տհաճ միջադեպը չէ, որ ծագում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ծառայողների հետ: Մի կողմ թողնելով այն, թե ինչու են մշտապես նմանատիպ խնդիրներ ծագում ռուսական ռազմակայանի հետ, այլ ոչ թե Հայաստանի զինված ուժերի հետ, հիշեցնենք վերջին տարիներին տեղի ունեցած առավել աղմկահարույց դեպքերի քննության ընթացքը: Այսպիսով, 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ՝ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ և կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին՝ վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը: Ավելին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերի խախտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում՝ քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն փախուստի մասին հայտնի դառնալուց 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր: Երբ 2013 թվականի ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղից երկու երեխաներ մահացան ռուսաստանյան ռազմակայանի պոլիգոնում ականի պաթյունի արդյունքում, ռուսական կողմում իրականացված քննության արդյունքում այդպես էլ մեղավորներին «չգտան», ու որևէ մեկը պատասխանատվություն չկրեց հրաձգարանում մարտական ական թողնելու և հրաձգարանի մուտքը համապատասխան նշաններով չկահավորելու համար: Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am