Սամվել Կարապետյանը 10 բնակարան է նվիրաբերելու Գյումրիի անօթևան ընտանիքներին
Գյումրիում անօթեւաններին բնակարանով ապահովելու քաղաքացիական նախաձեռնությունը, որին բազմաթիվ գործարարներ եւ անհատ բարերարներ են միացել, կարողացել է նախապես հայտարարված 13 բնակարանի փոխարեն 22 բնակարան ձեռք բերել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 10 բնակարան կնվիրաբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին: Այս մասին Գյումրիի քաղաքապետարանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստի ժամանակ տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անունից մինչև 60 մլն դրամի սահմաններում ձեռք է բերվելու 10 բնակարան և նվիրաբերվելու է Գյումրիի անօթևան ընտանիքներին: Նվիրատվության մասին պայամանագիրն ստորագրվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միջև: Ծրագրի 10 շահառուներից երկուսին` Աստղիկ Թադևոսյանին և Իզաբելլա Չիմանյանին, բնակարանների հանձնելու մասին պայամանագրերն ստորագրվեցին տեղում: ։
