«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Էդվարդ Գրիգորյանը երկու տարի առաջ ՊՊԾ գնդում պատահական կրակոց չի արձակել. «Փաստը մնում է փաստ, որ Էդվարդ Գրիգորյանը ոչ մի կապ չունի ՊՊԾ գնդի գրավման օրերին որևէ անձի ստացած որևէ վնասվածքի հետ»,-ասաց փաստաբանը:
Հարցին՝ ինչու այսօր Պավել Մանուկյանը հայտարարեց, որ «Սասնա Ծռերի» անդամ Արմեն Բիլյանին սխալ մեղադրանք է առաջադրվել. «Ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողը Արմեն Բիլյանը չէ: Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ մարտական ընկեր, իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը: Խնդրում եմ՝ վերականգնեք արդարությունը»,-ասաց Պավել Մանուկյանը:
Երվանդ Վարոսյանն ասաց, որ այդ հարցին հնարավորություն չունի պատասխանելու, քանի որ հայտարարության հեղինակը ինքը չի. «Նման հայտարարության պատճառների մասին կարող է պարզաբանում տալ միայն Պավել Մանուկյանը»:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը