102-րդ ռազմակայանի ծառայողները խախտել են միջպետական համաձայնագիրը

Հուլիսի 17-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան (102-րդ) ռազմական կայանի ստորաբաժանումները զորավարժություներ են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում՝ հրաձգության ձայներով անհանգստացնելով գյուղի բնակիչներին: Դրան հաջորդեց քաղաքացիների դժգոհության ալիքը, և արդյունքում ռազմական կայանի հրամանատարի տեղակալը ներողություն խնդրեց Շիրակի մարզպետից: Փորձենք հասկանալ, թե արդյոք սա միայն բնակիչների անհանգստության հարցն է, թե՞ առկա է նաև օրենքի խախտում: Համաձայնագրերը Այսպիսով, «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականի համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի զինծառայողներին, ռազմակայանի տեղաբաշխման կետերի տարածքներից դուրս, զենք կարող է տրվել՝ «որպես ծայրահեղ միջոց»: Ընդ որում, այդ զենքը զինծառայողները կարող են պահել, կրել և կիրառել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար): Ըստ նշված համաձայնագրի, ինչպես նաև ըստ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995թ. պայմանագրի` զենքը կարող է օգտագործվել ռազմակայանի տարածքներում, այդ թվում ռազմակայանին հատկացված հրաձգարաններում (որպես հրաձգարան օգտագործվող տարածքներում): Մասնավորապես, այդ պայմանագրի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների մարտական պատրաստությունն իրականացվում է ռազմակայանին հատկացված տարածքում: Հատկացված տարածքների սահմաններից դուրս մարտական պատրաստությունն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանյան Դաշնության Պաշտպանության նախարարության միջև ամեն տարի համաձայնեցվող պլանների:»: Այնինչ, Փանիկ գյուղը հատկացված չէ (և ոչ էլ կարող է հատկացված լինել) ռուսաստանյան ռազմակայանին, իսկ գյուղի ներսում զորավարժությունների իրականացումը չի կարող համաձայնեցված լինել Հայաստանի ՊՆ-ի հետ: Այսպիսով, 102-րդ ռազմակայանի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում զենք կրելը և, առավելևս, այն կիրառելը, ակնհայտորեն հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրերին: Առավել աղմկահարույց խախտումները Սա առաջին տհաճ միջադեպը չէ, որ ծագում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ծառայողների հետ: Մի կողմ թողնելով այն, թե ինչու են մշտապես նմանատիպ խնդիրներ ծագում ռուսական ռազմակայանի հետ, այլ ոչ թե Հայաստանի զինված ուժերի հետ, հիշեցնենք վերջին տարիներին տեղի ունեցած առավել աղմկահարույց դեպքերի քննության ընթացքը: Այսպիսով, 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ՝ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ և կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին՝ վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը: Ավելին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերի խախտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում՝ քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն փախուստի մասին հայտնի դառնալուց 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր: Երբ 2013 թվականի ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղից երկու երեխաներ մահացան ռուսաստանյան ռազմակայանի պոլիգոնում ականի պաթյունի արդյունքում, ռուսական կողմում իրականացված քննության արդյունքում այդպես էլ մեղավորներին «չգտան», ու որևէ մեկը պատասխանատվություն չկրեց հրաձգարանում մարտական ական թողնելու և հրաձգարանի մուտքը համապատասխան նշաններով չկահավորելու համար: Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 75 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am