Սարոյանի «Մարդկային կատակերգության» հիման վրա Մեգ Ռայանի նկարահանած ֆիլմը մրցանակի է արժանացել
Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա մրցանակի: Ինչպես հաղորդում է Howizon Weekly-ն, Ռայանի ռեժիսորական դեբյուտային ֆիլմը, որը ստացել է «Իթաքա» անվանումը, ներկայացվել է «Սոնոմա» միջազգային կինոփառատոնում: Մարտի 31-ին կայանալիք միջոցառմանը Մեգ Ռայանը հայ գրողի ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա Sonoma Salute մրցանակին: Միջոցառումը կմեկնարկի «Իթաքա»-ի ցուցադրությամբ: «Իթաքա» ֆիլմը կինովարձույթ է դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերի 23-ին: Դրանում խաղում են Մեգ Ռայանը, նրա որդին՝ Ջեք Քուեյդը, Թոմ Հենքսը, Սեմ Շեփարդը:
