Hayeli.am-ը օրերս լուր էր հրապարակել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով զինծառայության համար: Հրապարկմանը քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել: «Պարոնայք, մեղմ ասած, անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ է»-, գրել է նախորդ իշխանության երբեմնի մոլի պաշտպան խոսնակը։ Ինչ-ինչ նկատառումներով մենք այդ լուրին կրկին չենք անդրադառնում՝ վեր հանելով այլ մանրամասներ, ինչ վերաբերում է բարոյականության-անբարոյականության մասին իշխանության պաշտպանի դերում հանդես եկող Արծրուն Հովհաննիսյանի «դասերին», ապա առնվազն չենք կարող չտարակուսել՝ ինչպե՞ս կարող է բարոյականության մասին խոսել այն իշխանությունը, երբ սեփական որդու բանակ գնալու փաստը վերածում է համազգային շոուի, իսկ նույն իշխանությունը իր խոսափողների միջոցով շարքային հերոս Ռոբերտ Աբաջյանին դասում է անգիտակիցների շարքին։ Առհասարակ չափավորությունը, զսպվածությունը չէր խանգարի Արծրուն Հովհաննիսյանին։
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը