Հրանտ Թոխատյանը դեմագոգ է. Լևոն Իգիթյան
Երևանցիների մեղքով է ապականվում Հին Երևանի տեսքը: Այս մասին մարտի 18-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը: «Մեղքը մերն է, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չենք անում: Դեռ այն ժամանակ էինք ասում, որ եկեք, զբաղվենք, երբ շենքերն էի ն համարակալում, անհետանում: Հետո պարզ դարձավ, որ «Հին Երևան» նախագիծն է կյանքի կոչվելու: Արամի 30-ի շենքի քանդվելու հետ կապված մշակույթի հայտնի գործիչների՝ Միքայել Պողոսյանի և Արամոյի հետ հանդիպում ենք ունենալու, հուսով ենք, որ մեր քաղաքաշինության նախարարը կընդունի մեզ»,-շեշտեց Հրանտ Թոխատյանը: Ճարտարապետ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյաննն էլ շարունակում է պնդել, որ Արամ 30-ի շենքը «սարայ է, ցախաբուն»: «Նրանք, ովքեր պաշտպանում են, դեմագոգ են»,- ասաց Լևոն Իգիթյանը: Նրա կարծիքով` նույնիսկ դերասան Հրանտ Թոխատյանն է այդ հարցում դեմագոգ, քանի որ պահանջում էր շենքը չքանդել:
