Ի՞նչ ունի փոխանցելու Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լևոն Տեր-Պետրոսյանի նախա­ձեռնությամբ կառավարական ամա­ռանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքա­կանությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության «Ֆեյսբուքի» էջը: Հատկանշական է, որ հանդիպումը տե­ղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե, ամենևին փաստ չէ, որ հան­դիպման պատճառը հենց դա է: Պարզա­պես հետաքրքիր է հանդիպման փաստը հենց այդ ֆոնին, հատկապես այն հան­գամանքը, որ քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր: Մյուս կողմից՝ դա, իհարկե, դեռ չի նշա­նակում, որ այլ հարցեր չեն քննարկվել: Այլ հարցերի մասին գուցե չի էլ բարձրաձայնվում, ինչը կարող է վկայել, որ հան­դիպման ամենից կարևոր խոսակցու­թյունը եղել է հենց այդ մասին, և փորձ է արվում հենց այդ մասը զերծ պահել հանրային ավելորդ ուշադրությունից: Ի վերջո, բացի Բրյուսել այցից ու Եվրամի­ության մասով հայտարարությունից՝ հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի հետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտա­հերթ ընտրության հետ կապված զար­գացումների ֆոնին և, իհարկե, Մարտի 1-ի շուրջ նոր իրողությունների: Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, վկայում է, որ առաջին նախագահն ունի Նիկոլ Փաշինյանին ուղղված որևէ առաջարկ կամ կարևոր ուղերձ, որը հարկ է համարել փոխանցել անձամբ, առանց հոդվածի կամ հարցազրույցի, ինչը Տեր-Պետրոսյանը փորձեց երկու անգամ անել թավշյա հեղափոխությու­նից անմիջապես հետո»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am