ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացին բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ողջունում եմ Ձեզ, մեծարգո պարոն Վարչապետ: Ձեզ դիմում է 9 տարի առաջ ՀՀ-ում միջին բիզնեսով զբաղված, այնուհետև ՌԴ տեղափոփված ՀՀ քաղաքացի, ով ցանկանում է հայրենադարձվել և գործարարությամբ զբաղվել Հայրենիքում: Հարգելի պարոն Փաշինյան, ինձ և հավանաբար արտերկրում բնակվող հայրենակիցներին հետաքրքրող ամենակարևորագույն հարցերից է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում փոքր և միջին բիզնեսի ոլորտում և ինչ գործնական քայլեր են իրականացվում, որպեսզի այդ ոլորտները դարձնել շահավետ: Պարոն Փաշինյան, ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ բավարար հանրային քննարկումներ չեն իրականացվում և արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ՀՀ-ում բավարար տեղեկատվության պակաս ունեն: Պարոն Փաշինյան, մեր բոլորիս խնդիրն այն էր, որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողներս ստիպված էինք աշխատել անօրինական դաշտում, քանի որ անհնար էր վճարել բոլոր հարկերը և ապահովել շահույթ: Կարծում եմ՝ բոլորին են հայտնի պատճառները՝ (հովանավորչություն, մենաշնորհ և այլն) և այս ֆոնին էլ հայաստանյան շուկայում ձևավորվել էին ապրանքների և ծառայությունների գները: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ գործարարների օրինական դաշտ մտնելու դեպքում ՀՀ-ում կգրանցվի ապրանքների և ծառայությունների զգալի գնաճ: Կարծում եմ՝ կառավարությունը կանգնած է մի անխուսափելի ընտրության առջև՝ 1. Կամ հարկերը մնում են անփոփոխ և արդյունքում գնաճ է տեղի ունենում, իսկ կառավարությունը ստիպված բարձրացնում է մինիմալ աշխատավարձի չափը: 2. Կամ հարկերը իջեցվում են այնքան, որ օրինական դաշտում աշխատող գործարարը բավարար շահույթ ստանալով, չի բարձրացնում կամ չնչին է բարձրացնում գները: 3. Կամ միջանկյալ տարբերակը՝ և՛ հարկերնեն քիչ իջեցվում, և՛ գնաճն է քիչ տեղի ունենում: Ահա սրանք են իմ կարծիքով այն երեք հիմնական ուղղությունները, որոնցից կառավարությունը պետք է ընտրություն կատարի՝ իհարկե լայն հասարակական քննարկումներ կազմակերպելով բոլոր շահագռգիռ կողմերի հետ: Մեծարգո պարոն Փաշինյան, ես կարծում եմ որ, միայն գործարարության համար պարարտ և շահագրգիռ պայմաններ ապահովելու դեպքում է հնարավոր մեծ Հայրենադարձությունը: Հույս ունեմ, որ այս կարևոր հարցը անպատասխան չի մնա: ՌԴ-ից հարգանքներով ՀՀ քաղաքացի՝ Անդրեասյան Սուրեն Ռուբենի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am