«Զորակոչային կոռուպցիա. ինչպե՞ս այն վերացնել». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. ԱԱԾ-ի երեկվա հայտարարությունից պարզ դարձավ, որ բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Տարիներ շարունակ բարձրաձայնել եմ, որ զորակոչային գործընացն արմատական վերանայման կարիք ունի: Տարիներ շարունակ կոսմետիկ փոփոխությունների միջոցով խնդիրը չենք լուծել՝ բաց պահելով կոռուպցիոն համակարգի պատուհանը: Հասկանալի է, որ զորակոչի միջոցով զինված ուժերի համալրման գործընթացը հղի է կոռուպցիոն ռիսկերով: Քաջ գիտակցում ենք, սական չենք համարձակվում հրապարակավ նշել, որ քանի դեռ չի լուծվել պատերազմի ու խաղաղության հարցը, բանակում կոռուպցիոն գայթակղությունները միշտ լինելու են, մի՛շտ… Այստեղ մաքու՛ր ձեռքեր են պետք, մաքուր ձեռքեր և մաքու՛ր ձեռագիր.. Ոչ ոք չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ո՞ր տրամաբանությամբ ՀՀ զինվորական կոմիսարը պետք է լինի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ: Կադրային զինվորականն ինչպե՞ս կարող է ղեկավարել բժշկական հանձնաժողով և ապահովել օբյեկտիվություն: Զինվորական կոմիսարիատն ու զինվորական կոմիսարներ ի՞նչ իրավունք ունեն զբաղվելու զորակոչիկների առողջական խնդիրներով: Զինկոմիսարիատները որևէ առնչություն չպետք է ունենան զորակոչիկների բժշկական հետազոտման գործընթացում: Նրանց միակ խնդիրը զորակոչի գործընթացի ապահովումն է ու վերջ: Նրանք պլան կատարող մարմիններ են, և գտնվելով ՊՆ-ի ենթակայության ներքո, միշտ էլ հետապնդելու են գերատեսչական շահը: Զրկե՛ք այդ մարդկանց զորակոչիկների առողջական կարգավիճակը որոշելու որևէ, թեկուզ աննշան իրավասությունից: Ստեղծե՛ք մեկ բացարձակ և իրապես անկախ միասնական կենտրոն, զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն տվող մշտապես գործող մարմին, զորակոչիկներին տվե՛ք հավաստագրեր, որով նրանք հնարավորություն կունենան իրենց հայեցողությամբ և ոչ զինվորական կոմիսարի քմահաճույքով հետազոտվել այս կամ այն բժշկական կենտրոնում: Ազատականացրե՛ք զինապարտների բժշկական փորձաքննության չափորոշիչները, բացառե՛ք հիվանդ զինծառայողների մուտքը բանակ: Աստիճանաբար քա՛յլ արեք դեպի պրոֆեսիոնալ բանակ՝ նվազեցնելով բանակի համալրման պարտադիր բաղադրիչը, խրախուսե՛ք զինվորական ծառայության անցնելու կամավորականության գաղափարը, երիտասարդության շրջանում ստեղծե՛ք մոտիվացիա զինված ուժերում ծառայելու, բանակում մեծացրե՛ք խրախուսական և արդար միջավայրը, ապահովե՛ք զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրներ, պաշտպանե՛ք զինծառայողների իրավունքները զինված ուժերում, ստեղծե՛ք հավասար պայմաններ բոլորի համար, վերջապես` բացառե՛ք որևէ բացառություն, տեսնեմ կոռուպցիա կլինի՞, տեսնեմ այդ ո՞ր խելագարը կփորձի 14.000 ԱՄՆ դոլլար տալ, մեկ այլ խելագար էլ վերցնել…

դիտվել է 140 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am