«Բարգավաճը» գալիս է օգնելու նոր իշխանությանը.Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար

«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի: Ասել է թե, սարերի հետևում չէ այն օրը, երբ մայրաքաղաքի բնակիչը կրկին առիթ կունենա նոր ավագանի ընտրել: Ու թեև դեռ հստակ չէ, թե այդ ընտրությանը ո՞ր կուսակցությունները մասնակցության հայտ կներկայացնեն, սակայն ԲՀԿ–ն, ինչպես ավելի վաղ հայտարարել են, անպայման մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Ուշագրավը, սակայն, այն է, որ ավագանու վերջին նիստի ժամանակ կայացված որոշման թանաքը դեռ չէր չորացել, երբ սոցիալական ցանցերում սկսվեցին քնարկումներ, թե ԲՀԿ Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու է Նարիա Զոհրաբյանը: «Փաստ»–ը փորձեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից պարզել, թե արդյո՞ք իրական են այդ խոսակցությունները: «Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի կայացրած միայն մեկ քաղաքական որոշում՝ մենք անպայմանորեն մասնակցելու ենք ավագանու արտահերթ ընտրություններին: Ով կգլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակն, այս պահին դեռ քննարկվում է: Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այն լինելու է արժանապատիվ ցուցակ, քաղաքական գործիչների ցուցակ, ովքեր հստակ հասկանում են Երևանի կառավարման առանձնահատկությունները, գիտեն մայրաքաղաքի խնդիրները: Մենք առաջարկելու ենք Երևանի կառավարման այն մոդելը, որն իսկապես լինելու է արդյունավետ և համոզված ենք, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը չի ամբողջանա, եթե թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական նույնպիսի որակի ընտրություններ չլինեն: Հակառակ դեպքում հեղափոխության արժեքը միանշանակ կզրոյանա»,– ասաց պատգամավորը: Նա նաև նշեց, որ վստահ է և ուզում է հավատալ, որ այս ընտրություններում Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ վարչական ռեսուրս և ընտրակաշառք չեն բաժանվելու, և իսկապես տեղի են ունենալու արդար ընտրություններ: Պատգամավորի կարծիքով, պետք է նաև թույլ չտալ, որ ընտրությունները «մորդոբոյ» հիշեցնեն, կեղտոտ քարոզչական հնարքներով և գոտկատեղից ներքև հարվածներով ընթանան: Եվ կոչ արեց բոլոր մրցակիցներին՝ ոչ թե միմյանց ոչնչացնելու ճանապարհով գնալ, այլ յուրաքանչյուրը Երևանի զարգացման իր ծրագիրը ներկայացնի երևանցու դատին: « Բարգավաճ Հայաստանը» գալիս է օգնելու նոր իշխանությանը: Մենք ասում ենք՝ ունենք մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու տեսլական: Արդար ընտրության արդյունքում երևանցին ում կտա վստահության իր քվեն, պարզ կլինի հետագայում, բայց եթե վստահության առավելագույն քվեն չտա մեզ և եթե ընտրությունները լինեն արդար, մենք պատրաստ ենք սեղմել հաղթողի ձեռքը և միասին լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները: Եվ այն անառողջ դեբատը, որը սկսվել է սոցիալական ցանցերում, թե իբր անկախ նրանից՝ թեկնածուն պրոֆեսիոնալ է, թե ոչ, ում էլ որոշի իշխող կուսակցությունը, նա էլ դառնալու է քաղաքապետ, ընդունելի չէ և չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին»,– ասաց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ այդօրինակ արտահայտություններն իրեն հիշեցնում են «պոլի փայտ լինի, ՀՀՇ–ից լինի», «անպատրաստ լինի, Հանրապետականից լինի» «կարգախոսները»: Եվ պետք է բոլորն ազնիվ լինեն միմյանց հանդեպ և կարողանան արդար գնահատել բոլոր ուժերին: «Ես հասկանում եմ, որ կա հանրային մեծ վստահություն ունեցող Նիկոլ Փաշինյան, բայց ես ասել եմ` Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար: Ցանկացած բնագավառում պետք է աշխատի պրոֆեսիոնալ, մաքուր կենսագրությամբ, սկզբունքային, կոռուպցիայի հետ կապ չունեցող մարդ: Այս սկզբունքներով առաջնորդվելու դեպքում վստահ եմ` կհաղթի Երևանը և երևանցին: Պետք չէ ցանկացած քայլարշվին մասնակցածի որպես քաղաքապետի թեկնածու ներկայացնել: Եվ եթե լինի պրոֆեսիոնալ, ով հասկանում է քաղաքի խնդիրները, ապա մենք երկու ձեռքով կողմ կլինենք, որ ընտրվի արժանավորը: Եվ ի վերջո, հանդուրժողականության հեղափոխությունը եղել է նրա համար, որ այլևս չգործի՝ իմ թիմից է, ուրեմն բացարձակ մեկնարկային առավելություն ունի սկզբունքը: Սա անընդունելի է, քանի որ կփչացնի այն կարևոր ձեռքբերումը, որը մենք բոլորս միասին ունեցանք»,– համոզված է Ն. Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» սիրո, բարության, հանդուրժողականության կոդերով է ընտրության գնալու և ասելու է, որ գալիս են օգնելու, երևանցիներին իրենց ծառայությունն առաջարկելու: Այդ դեպքում կվստահեն՝ լավ, չեն վստահի՝ կսեղմեն հաղթողի ձեռքը, բայց միայն այն հաղթողի, ով ազատ և արդար ընտրության արդյունքում է նվաճել այդ աթոռը: Խոսելով ՀՀԿ–ի՝ ավագանու ընտրություններին հնարավոր չմասնակցելու մասին, նա նշեց, որ գուցե նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք այլևս բացարձակ վստահություն չունեն հանրության շրջանում: Եվ, հավանաբար, մարտավարական առումով կարծում են, որ այս փուլում ընտրության գնալ ու ջախջախվելն ավելի վնասակար կլինի, քան առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելը: «Քաղաքական, մարտավարական առումով, եթե ՀՀԿ–ն որոշում կայացնի չմասնակցել ավագանու ընտրություններին, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի»,– ասաց Ն. Զոհրաբյանը»: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am