«Հոպա՛ր, մեզ ատոմային ռումբ է պետք». Փաշինյանի հետ զվարճալի դեպք պատահեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան զբոսանքի ընթացքում զվարճալի դեպք պատահեց։
Հոպա՛ր, մեզ ատոմային ռումբ է պետք։ Երևանի փողոցներում զբոսնող վարչապետին տեսնելով` բացականչեց մի տղամարդ։ Արամ Մանուկյանի արձանի բացումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր ոտքով զբոսնել մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։ Ամիրյան փողոցում նրան անսպասելիորեն մոտեցավ մի տղամարդ ու տարօրինակ խնդրանք հայտնեց։ Տղամարդուն հաջողվեց ծիծաղեցնել վարչապետին, սակայն վերջինս չպատասխանեց նրան։ Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հարցին, թե ինչի համար է նրան ատոմային ռումբ հարկավոր, տղամարդը խառը պատասխան տվեց, սակայն կցկտուր արտահայտություններից դատելով` հիմնականում նա ուզում էր վրեժ լուծել թուրքերից։ Սրանով վարչապետի փողոցային արկածները չավարտվեցին։ Ամբողջ ճանապարհին Փաշինյանին քաղաքացիների բազմություն էր շրջապատում, նրանք հույս ունեին վարչապետի հետ սելֆի անել։ Հանրապետության հրապարակ կայարանի մոտ մի խումբ կանանց վերջապես հաջողվեց սելֆի անել, նրանք բղավեցին` մեռնեմ ջանիդ ու վախեցրեցին կողքի քաղաքացիներին։ Վարչապետը հայ հասարակության շրջանում աննախադեպ սեր է վայելում։ Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մի մասը նրան ազատարար է համարում։ Նա բաց չի թողնում քաղաքացիների հետ շփվելու հնարավորությունն ու երբեմն զբոսնում է քաղաքի փողոցներով, ճիշտ է ` թիկնապահների ուղեկցությամբ։   Armeniasputnik.am

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am