Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ

Հագելի՛ պարոն վարչապետ Տեղյակ լինելով Ձեր այն ցանկությանը, որ անհարժեշտ է կառուցել Աջափնյակ մետրոյի կայարանը, փորձել եմ գտնել այդ հարցի լուծման հասանելի և պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ: Հակիրճ ձևով ներկայանում եմ մետրոյի կայարանի կառուցման տարբերակներից մեկը: Ձորի աջ ափից մինչև Հալաբյան փողոց բաց եղանակով կարելի է կառուցել 5 կամ 6 հարկանի շինություն, որից ամենաներքևի՝ -3 համարվող 120-150մ երկարությամբ և 20մ լայնությամբ հարկը կծառայի որպես մետրոյի կայարան: Դրանից վերև տարածքը կարելի է ընդլայնել՝ ունենալով մեկ հարկ ընդհանուր օգտագործման տարածք՝ ավտոկայանատեղի, իսկ մնացած հարկերը կարող են ծառայել որպես առևտրային տարածքներ (սուպերմարկետ), քանի որ կլինեն մեծ քանակով ներդրում կատարողներ: Կառույցը կիրականացվի ներդնողների ֆինանսական միջոցներով՝ մետրոյի մաս կազմող հատվածը քաղաքին անհատույց տրամադրելու պայմանով: Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը, առաջարկում եմ ոչ ավանդական ձևով կառուցել շինություններ և հարթակներ, որոնց վրայով կամ միջով կերթևեկեն գնացքները: Իսկ կառույցները և հարթակները կօգտագործվեն որպես ժամանցի կենտրոններ կամ օֆիսային տարածքներ, որոնց մուտքը կլինի վերին հետիոտնային հարթակից և կիրճից: Կարծում եմ՝ այս պահը նույնպես կհետաքրքրի ներդրողներին: Արդյունքում՝ կունենանք • մեկ նոր կայարան՝ առանց պետական ներդրումների, • ուղղևորահոսքի բարելավում և մետրոպոլիտենի աշխատանքի էֆեկտիվության բարձրացում, • 1,5 տարվա ընթացքում մոտ 1500 աշխատատեղ (1+8 հաշվարկով), • նվազագույնը 25-30 մլն դոլլարի ներդրում՝ բոլոր կառույցների համար, • կստեղծվի մնայուն արժեք, որի կառուցումը ըստ նախկին նախագծերի գնահատվում է 150-200 մլն դոլլար, • լուծվում է անհնարին թվացող և 30 տարիների ընթացքում չլուծված հարց: Ի՞նչ են շահում ներդնողները. • ունենում են կառույց՝ անմիջապես մետրոյի վրա և, թե ինչ պահանջարկ ունի նմանատիպ կառույցը, հայտնի է բոլորին, • եթե ներդնողին հատկացվում է տարածք՝ 50մ X 120մ-ի չափով, որի 1ք.մ-ի արժեքը մոտ 500 դոլլար է, ապա հաշվի առնելով մետրոյի մասով կատարված ծախսերը, պետության նկատմամբ կունենա 1,8 մլն դոլլարի պարտավորություն (ճշգրիտ հաշվարկված թիվ է): Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը. • այն տարածք է, որը գտնվում է քաղաքի մեջ, սակայն իր բնույթով նման է քաղաքից հեռու գտնվող մի հիասքանչ վայրի, • այստեղի կառույցները բաժանվում են մի քանի մասի և կարող են լինել ոչ պակաս գրավիչ և շահավետ, քան մետրոյի կայարանի կառույցը: Այստեղ նույնպես հողհատկացման դիմաց՝ կառուցապատողների միջոցներով, կապահովվի միջկառույցային անցումների թռիչքային մասերը (пролет): Մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված նախագծի իրագործումը իրենից ոչ մի տեխնիական լուրջ բարդություն չի ներկայացնում: Կարելի է ստեղծել փոքր աշխատանքային խումբ`շատ կարճ ժամանակում կատարելով նախագծային աշխատանքներ: Ստորև ներկայացվում է տեղանքի և շինությունների խիստ մոտավոր պատկերը. Անսահմանափակ հարգանքով՝ Վահագ Ադամյան Ավարտել եմ Երևանի Ռդիոէլեկտրոկապը և Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1986-2001 թվականները աշխատել եմ Երևանի մետրոպոլիտենում՝ բանվորից մինչև տնօրենի տեղակալ: Զբաղվել եմ տեխնիկական և շահագործման խնդիրներով և գիտեմ մետրոյի կառուցվածքը՝ իր ամենփոքր մանրունքներով: Այնուհետև աշխատել եմ բազմաբնակարանային շինարարական ոլորտում՝ որպես գլխավոր ինժեներ: Հեռախոս՝ 091-47-42-14 Էլ. փոստ [email protected]

դիտվել է 262 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am