Կարպիսը առաջին ծիծեռնակն էր, մյուսները հերթում են

Կարպիսի պահով --------------------------- Չեմ քննարկելու, թե ինչ է ասել Կարպիսը, նաև չեմ քննարկելու այն հարցը, որ մամլո քարտուղարի գործը չէ սեփական տեսակետներ հայտնելը։ Սա ավելի շուտ ոչ թե «Կարպիսի պահով» է, այլ «Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին, ինչը չափազանց կարևոր է։ Հեղափոխության սկզբնական շրջանում փողոց էին դուրս եկել գիտակից մարդիկ, որոնք իրենց դիրքորոշումն էին հայտնում, հետո, երբ արդեն հաջողությունը մոտ էր, նրանց միացան լայն զանգվածները, որոնք փողոցում խորոված էին անում, մեքենաներով փողոցներ էին փակում՝ բարձր երաժշտությունը միացրած (ձեզ լավ հայտնի հետույքային աղմուկը նկատը ունեմ, որը մշակույթի բացակայության խորհրդանիշն է), արևածաղիկ էին չրթում և այլն, այդ բոլորը տեսել եք։ Դա մտածելու սահմանափակ պոտենցիալ ունեցող այն քրֆող զանգվածն է, որ հիմա տոն է տալիս սոցիալական ցանցերում։ Այդ զանգվածը դարձավ այսօրվա Հայաստանի մտքի ոստիկանությունը, և սկզբնական շրջանում հեղափոխությունը սեփականաշնորհած նոր կառավարության անդամներին դա դուր էր գալիս։ Դա էր խորհրդարանում մեծամասնություն չունեցող «հեղափոխության թիմի» քրֆող «զոնդեր կոմանդան»։ Սակայն այդ զանգվածը քրֆելու է յուրաքանչյուրին, որի ասածն իրենց ուղեղների համար դժվար է մարսելը, իսկ վաղն այն զբաղվելու է արդեն «հեղափոխության թիմով»։ Կարպիսը առաջին ծիծեռնակն էր, մյուսները հերթում են։ Նման հենարան ոչ մի կառավարության չէի ցանկանա։ Երբ բացակայում է քաղաքականությունը, ապա ցանկացած խոսք պետք է այդ զանգվածի կարծիքի հետ հաշվի նստի։ Դա պետք էր ժամանակին սանձվեր ու մի քանի քրֆողների ականջներից բռնած ցուցադրական դատարան տանել, հիմա վիճակը լրիվ ուրիշ կլիներ, իսկ Կարպիսը կգնար աշխատանքի․ իսկ Սերգեյ Դանիելյանը հանգիստ իր գործով կզբաղվեր, որին «հեղափոխության թիմի» անդամներից ոչ մեկը չպաշտպանեց։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 66 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am