Սիրիայի խորհրդարանական ընտրություններին յոթ հայ թեկնածուները
Սիրիայում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հալեպից իրենց թեկնածությունն առաջադրել է 7 հայ թեկնածու՝ Ժիրայր Ռեիսյան, Ռաֆֆի Ավետիսյան, Մարիա Գաբրիելյան, Ծերուն Գահուեճյան, Հարութ Էորտեկյան, Շահե Մինասյան, Կարապետ Շուշանյան: Այս մասին գրում է «Արևելք»-ը: Թեկնածուների ցուցակը կազմվել է Հալեպի հայկական ավանդական կուսակցությունների համաձայնությամբ: Հաղորդվում է, որ թեկնածուներն այցելել են Հալեպի Ազային առաջնորդարան, հանդիպել և օրհնություն ստացել Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգսյանից:
