Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Ազարյանի համար հանրային պաշտպան կներգրավվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը, այս անգամ եւս նիստին ներկայացել էր առանց պաշտպանի,հայտնոմ է  forrights.amը:

Շաբաթներ առաջ էր, երբ նրա պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարող իրականացնել Ազարյանի պաշտպանությունը, դատավոր Դավիթ Հարությունյանը Մովսես Ազարյանից պահանջել էր անհապաղ լուծում տալ այս խնդրին. «Սա առաջին անգամը չէ, որ պաշտպանը դատարան չի ներկայանում եւ գործի քննությունը հետաձգվում է։ Ուստի անհրաժեշտ եմ համարում, որ ամբաստանյալն այլ պաշտպան ներգրավի գործում, հակառակ դեպքում, դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ»,- նշել էր դատավոր Հարությունյանը։ Մեղադրյալ Ազարյանն էլ իր հերթին դատարանին հայտարարել էր, որ ծնողներն արդեն զբաղվում են նոր պաշտպանի հարցով: Նկատենք, որ այս մասին արդեն 3-րդ նիստն է, ինչ Ազարյանը հայտարարում է, սակայն որեւէ խնդրի լուծման հետ կախված որեւէ տեղաշարժ չի նկատվում։
Նախորդ նիստին Մովսես Ազարյանը դատարանին հայտնեց, որ իր ծնողներն արդեն փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել եւ հնարավոր է, որ հենց նա էլ ստանձնի իր պաշտպանությունը. «Էդ փաստաբանին արդեն տրամադրվել են գործի նյութերը ու առաջիկայում, հենց ինքն ինձ կայցելի, արդեն վերջնական որոշում կկայացնենք»,- նշել էր Ազարյանը։
Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին փորձեց ճշտել ամբաստանյալից՝ եթե վճարունակության հետ որեւէ խնդիր կա, ապա դատարանը պատրաստ է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ եւ Ազարյանին տրամադրել անվճար հիմունքներով փաստաբան, ինչից, սակայն, ամբաստանյալը կտրականապես հրաժարվեց. «Փողի պահերը չի, դրա հետ կապված խնդիր չկա»,- հաստատապես հայտարարեց Մովսես Ազարյանը։ Դատարանն այնուամենայնիվ շեշտեց՝ միջոցներ կձեռնարկի գործընթացն արագացնելու համար և կապ կհաստատի փաստաբանի հետ. «Եթե այս ընթացքում տեղեկություն ստացվի, որ փաստաբանը չի ցանկանում իրականացնել ամբաստանյալի պաշտպանությունը, ապա դատարանը եւս մեկ անգամ հայտարարում է, որ միջոցներ կձեռնարկի գործում հանրային պաշտպան ներգրավելու ուղղությամբ»,- իր խոսքում նշեց դատավոր Հարությունյանը։
Այսօր նիստը կրկին հետաձգվեց, քանի որ Ազարյանն իր շահերը ներկայացնող պաշտպան չուներ։ Դատարանը հայտարարեց՝ վերջնական կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ, որ ամբաստանյալի պատշաճ պաշտպանությունն իրականացվի։ Նիստն ավարտվեց, քրեական գործի քննությունը մեկ շաբաթով հետաձգվեց։
Forrights-ը կապ հաստատեց փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ, փորձելով ճշտել վերջինիս ներգրավածության չեղարկումը գործում։ Փաստաբանը հաստատեց՝ այո, եղել է առաջարկ Ազարյանի ընտանիքի կողմից. «Ինձ հետ պայմանավորվածություն եղել է, որ ես պաշտպանեմ Մովսես Ազարյանի շահերը դատարանում, սակայն կար վճարունակություն հետ խնդիր, ուստի մեր նախնական համաձայնությունն այդպես էլ վերջնական արդյունքի չհասավ»,- հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց Գեորգի Մելիքյանը։
Հավելենք, որ 4 ամբաստանյալներից 3-ն այս պահին հարցաքննվել են եւ հրաժարվել առաջադրված մեղադրանքից, նշելով, որ իրենք լիովին անմեղ են. «Մեր գլխին սարքել են, շառ են անում»,- հայտարարում էինք նրանք։ Այս պահին չի հարցաքննվել հենց Մովսես Ազարյանը, ով այսօր պետք է ցուցմունք տար դատարանում։
Հիշեցնենք, որ 2015թ. Հունվարի 29-ի առավոտյան, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա Հայկազ Բարսեղյանի դին: Ըստ մեղադրանքի, նրան դաժանորեն սպանել են նույն ինստիտուտի 4 երիտասարդները, ապա կտրել երակները, ինչից հետո ինքնասպանության տպավորություն ստեղծելու միտումով, կախել շարահրապարակի պտտաձողից:

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am