Ինչ էր ԵՄ-ն սպասում Փաշինյանից

«168 ժամ» թերթը գրում է. ««ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով»,- մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան որոշ դիտարկումներին: Ալեքսանդր Ռարն ասաց, որ ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով՝ հաշ­վի առնելով ԵՄ-ի նախկին հայտարարություն­ները, որ ԵՄ-ն աջակցում է ժողովրդավարացման գործընթացներին, իսկ նա վարչապետ է դարձել հեղափոխության արդյունքում, որը Բր­յուսելը ողջունել է և որակել որպես ժողովրդա­վարական, եվրոպական գործընթաց: Նրա գնահատմամբ՝ ինչ-որ առումով այդ սպասելիքներն արդարացված են, քանի որ Հայաստանը տեսել է, թե ինչպես են հովանավորել հեղափոխություններից հետո Վրաստանին և Ուկրաինային: «Տարբերությունն այն է, որ հայաստանյան գործընթացը չունեցավ տեսանելի արտաքին քաղաքական կոնտեքստ, չհնչեցին կողմնորոշ­ումներ փոխելու հայտարարություններ, ընդգծ­վեց, որ սա ներհայաստանյան պայքար էր, և արտաքին ճակատում ոչինչ չի փոխվում: Գուցե սա չի գոհացնում Եվրամիությանը: Բայց եթե ԵՄ-ն հայտարարում է, որ ժողովրդավարությանը կաջակցի, և ողջունում է այն ամենը, ինչ ՀՀ վարչապետն է անում, ուրեմն պետք է այլ կերպ արձագանքի»,- նման կարծիք հայտնեց Ալեք­սանդր Ռարը: Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն նման կերպ չի վար­վում, ուրեմն չունի դրա ռեսուրսը, կամ Հայաս­տանից այլ հռետորաբանություն էր ակնկա­լում: «Հակված եմ կարծել, որ գործ ունենք երկ­րորդ տարբերակի հետ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը հաճախ է նշում, որ Հայաստանի հարաբերությունների բնույթը Ռուսաստանի հետ ոչ միայն չի փոխվելու, այլև է՛լ ավելի է խո­րանալու: Սրանով վարչապետը փորձում է այս հարցում տարակարծությունների և մոլորու­թյունների հնարավորությունը վերացնել»,- ասաց նա: Ռարն այն կարծիքին է, որ Հայաս­տանը Եվրամիությունից չի ստանա այն մասշ­տաբի աջակցություն, ինչ Վրաստանն ու Ուկ­րաինան ստացան և ստանում են: «Բայց դա պայմանավորված է նաև ներքին, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներով: Որոշակի աջակ­ցություն և ոչ քիչ կլինի, բայց դա, այնուամենայ­նիվ, համարժեք չի լինի այն աջակցությանը, որը ԵՄ-ն կպարտավորվեր այն դեպքում, եթե վստահ լիներ, որ Հայաստանը ճանապարհ է անցնելու ԵՄ-ի հետ»,- ասաց Ռարը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am