ԱԱ-2018-ի ամենագրավիչ երկրպագուն. 5 փաստ Խորվաթիայի նախագահի մասին/տեսաշար/

ԱԱ- 2018-ն ավարտված է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Խորվաթիայի ընտրանուն 4-2 հաշվով և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Եզրափակիչ խաղին Մոսկվայի “Лужник” ստադիոնից հետևում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆիֆայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն  և Խորվաթիայի գեղեցկուհի նախագահ Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը: Վերջինիս էլ նվիրված է մեր գրառումը: Ինչ գիտենք մենք  բալկանյան երկրի նախագահի մասին, ինչու էր նա պարբերաբար հայտնվում  ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում, ով է նա և ինչով է հայտնի: Wnews.am-ը ներկայացնում է 5 փաստ ԱԱ -2018-ի ամենագրավիչ ու հայտնի  երկրպագուի մասին:
  1. Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը 50 տարեկան է : Խորվաթիայի պատմության մեջ առաջին կին նախագահն է:  2015թ -ին, հաղթելով երկրի գործող լիդերին, դառնում է Խորվաթիայի նախագահ: Մինչ այդ Կոլինդան նախ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն էր, ապա `Խորվաթիայի դեսպանը ԱՄՆ-ում: 
  2. Խորվաթիայի կին նախագահը վայելում է երկրի բնակչության մեծամասնության վստահությունը: Նա Խորվաթիայի ամենապոպուլյար քաղաքական գործիչն է: Կոլինդան չափազանց անմիջական է,  անձամբ  է վարում իր էջերը սոցիալական ցանցերում: ԱԱ- 2018-ին Սոչի էր ժամանել  էկոնոմ կլասով, որպես սովորական ուղևոր, բացի այդ, խաղին հետևում էր ոչ թե VIP-տարածքից, այլև տրիբունայից: «Ես  ուզում էի աջակցել մեր թիմին, ինչպես սովորական երկրպագուհի` ֆան-զոնայից: Բացի այդ, կրում էին ֆաների համար նախատեսված բլուզ, մինչդեռ  VIP-տարածքի դրեսս կոդը ինձ թույլ չէր տա  դա անել»,- ասել է նա: 
  3. 50-ամյա Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը չափազանց երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի: Թերևս սա է պատճառը, որ Խորվաթիայի նախագահին շատերը նմանեցրել էին դերասանուհի Նիկոլ Օսթինին, ով լուսանկարվել էր բավական գայթակղիչ բիկինիով:  Այս լուրն, իհարկե, հերքվեց, բայց հետո համացանցում հայտնվեցին  Կոլինդայի լողազգեստով իրական նկարները, որոնք պակաս գայթակղիչ չէին  : Կին նախագահի գեղեցիկ կառուցվածքն ու լողազգեստով լուսանկարները նրան դարձրեցին ամենագրավիչ քաղաքական գործիչներից մեկը: Եթե դրան գումարենք նաև ժպիտը, որը Կոլինդայի այցեքարտն է դարձել, հասկանալի է, թե ինչու էր նա ԱԱ- 2018-ի  ֆուտբոասերների ֆավորիտը:
  4. Խորվաթիայի նախագահը նախընտրում է խիստ , դասական ոճը: Ասում է, որ բրենդամոլ չէ: Սիրում է սև, սպիտակ և կարմիր գույները: Չի սիրում գումար ծախսել հագուստի վրա: 
  5. Խորվաթիայի նախագահն ամուսնացած է ունի երկու երեխա: Ամուսնու` Յակ Կիտարովիչի հետ ծանոթացել է ուանողական տարիներին, սակայն միայն 28 տարեկանում են որոշել ամուսնանալ: Մասնագիտությամբ ինժիներ Յակն  է ոգեշնչել կնոջը զբաղվել քաղաքականությամբ: Մինչ այդ Կոլինդան այդքան էլ հետաքրքրված չի եղել այդ ոլորտով:

դիտվել է 652 անգամ
Լրահոս
Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am