Տարվա լավագույն գոլի հեղինակը Վենդել Լիրան է. տեսանյութ
Ցյուրիխում տեղի է ունենում «Ոսկե գնդակ-2015» արարողությունը: Հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը, որը տրվում է տարվա լավագույն գոլի հեղինակին, ստացել է «Գոյնեզիայի» հարձակվող Վենդել Լիրան: Բրազիլացի 26-ամյա հարձակվողի՝ «Ատլետիկո Գոյանազեի» դարպասը խփած գոլը ճանաչվել է լավագույնը: Գլխավոր թեկնածուների թվում են եղել նաեւ Ալեսանդրո Ֆլորենցի(«Ռոմա»)՝ «Բարսելոնայի» դարպասը խփած գոլը եւ Լիոնել Մեսսիի («Բարսելոնա»)՝ «Ատլետիկի» դարպասը խփած գնդակը:
