Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի համար նախատեսել է հեռուստաբանավեճերի կազմակերպում Հանրային հեռուստաընկերությամբ: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Նախընտրական քարոզչությունը նպատակ ունենք դարձնել ավելի քաղաքական մրցապայքար: Մեխանիզմներ ենք նախատեսել, որ պետությունը խթանի գաղափարների պայքարը: Հավասարություն ապահովելու համար Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսել ենք հեռուստաբանավեճերի կազմակերպում»,-նշել է Իոաննիսյանը:
Ինչպես ասել է՝ փակ համամասնական ընտրակարգը հնարավորություն կտա հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը տեղամասում: Հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն քվեարկել: Կնվազեցվեն ընտրողների վրա ազդեցության մեխանիզմները:
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը