Մալիշկա համայնքի ղեկավարը ընտրակաշառք բաժանելու համար պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Պարզվել է նաև, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը և համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է ևս մի ապօրինություն։ Մասնավորապես, 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։  

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am