«Մանկահասակի դեմքով անգիտակից երեխայի» պատմությունը. 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց

Արշակ Զաքարյանը  Facebook -ի իր  էջում գրել է. «Մանկահասակի դեմքով անգիտակից երեխայի» պատմությունը: «Ազգի հերոս (դեռևս պաշտոնապես չներկայացված, բայց հաստատ ազգի կողմից հերոսացված) կապիտան Ուրաֆանյանի և նրա հերոս տղաների վերջին օրվա մասին ես ինչպես հայտարարել էի պատրաստվում էի ֆիլմ նկարել, որը ինչպես և շատ այլ մտահղացումներ այդպես էլ երևի ինձ հետ գերեզման կգնան` այսինքն ես կլինեմ միակը ով այդ ֆիլմը տեսել է... Այդ առիթով ես, իհարկե, ձեռնամուխ էի եղել պաստերի հավաքագրման և առաջին իսկ օրերին հնարավորություն ունեցա զրուցելու ականատեսների հետ: Հիմա անդրադառնամ Ազգի հերոս (Արցախը, թե ՀՀ-ն Հայերի երկիրն է հայ ազգի երկիրն է և ինձ համար չկա Արցախի ազգային հերոս նրանք Ազգային հերոսներ են այսինքն բոլորիս) Ռոբերտ Աբաջյանի «անգիտակից մահվան» մասին հավաքած փաստերիս: Ռոբերտն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր երիտասարդ կյանքը փրկելու, երբ նրա հրամանատարը, տեսնելով ստեղծված ծանր իրավիճակը, բազմակի անգամ հարձակումը կասեցնելուց հետո հրաման տվեց զինվորներին նահանջել: Քյարամը հրաժարվեց թողնել «կամանդիրին» միայնակ զոհվելու, նրան միացան նաև ընկերները՝ այդ թվում և Ռոբերտը; Սա առաջին անգամ էր, որ նա գիտակցաբար և ոչ թե միամիտ նախընտրեց իր դիրքի, իր հրամանատարի, իր ազգի համար զոհվելը փրկվելու ռեալ տարբերակից: Երկրորդ անգամ Ռոբերտը ուներ հնարավորություն փրկվելու, երբ հրամանատարն ու Քյարամը արդեն զոհվել էին, իսկ իր ընկեր Անդրանիկը՝ մահացու վիրավորվել: Ռոբերտը ինքն էլ արդեն վիրավոր կարող էր կրկին նահանջել և փրկվել, բայց նա նախընտրեց իր ընկերոջը կյանքի վերջին րոպեներին մենակ չթողնել, և չնայած սպորտսմեն Անդրանիկը երկու անգամ իրենից ծանր էր, նրան մոտ 80 մետր քարշ տվեց դեպի թաքստոցը: Այստեղ Ռոբերտը ուներ երրորդ հնարավորությունը փրկվելու: Անդրանիկին նա հասցրել էր թաքստոց և կարող էր նրան թողնել և ընդամենը մեկ մետրանոց պատի վրայով ցատկելով հայտնվեր «ռովի» այն կողմում և աննկատ հեռանալ օգնություն բերելու: Ռոբերտը գիտակցաբար դա չարեց և մնաց ընկերոջ կողքը մինչև նրա վերջին շունչը: Անդրանիկի հոգին Աստծուն ավանդելուց հետո Ռոբերտը կրկին կարող էր օգտվել հեռանալու իր հնարավորությունից, բայց նա կրկին չկարողացավ նույնիսկ ընկերոջ մարմինը թողնել ոսոխին և մնաց նրա մոտ: Երբ Ռոբերտի ընկերները ռովի հետևով հասան օգնության, ընձեռնվեց ևս մեկ հնարավորություն նահանջելու, բայց թուրքերից երկուսը արդեն նկատել և մոտենում էին Ռոբերտին: Ռոբերտը հասցրեց նույնիսկ իրեն օգնության եկածներին զգուշացնել, որ հեռանան հասկանալով, որ եթե ինքը նրանց կողմն անցնի մոտեցող թուրքերը կարող են նկատել նաև նրանց և կրկին գիտակցաբար նախընտրեց անձնազոհությունը հանուն ընկերների փրկության: Անմիջապես նրա հեռանալու հորդորներին հաջորդեց պայթունի ձայնը: Թուրքերը այնքան էին կատաղած այդ գիտակից հերոս հայորդիների վրա, որ նրանց մարմինները փորձել էին տանել իրենց հետ: Ռոբերտի և Անդրանիկի մարմինները իրենց զոհված վայրից մոտ 150 մետրի վրա են հայտնաբերել. ես ունեմ տեսանյութը: Հիմա ինքներդ հաշվեք, թե քանի անգամ է նա գիտակցաբար ընտրել հայրենիքի և ազգակիցների համար նահատակվելը և ինքներդ գնահատական տվեք ինչ որ պաշտոնիայի «խոսափողիկին»: Հիմա էլ ազգովի և շատ հարգված մարդիկ նույնպես ընկել համոզում ենք, որ վարչապետը աշխատանքից ազատի այդ լկտի արարածին: Արդյոք այդպես պետք է լինի...»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am