Սաուդյան Արաբիան կհրաժարվի նավթից
Bloomberg-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են հրաժարվել նավթից որպես եկամուտի գլխավոր աղբյուր: Թագավորությունը մտադիր է կենտրոնանալ վերականգնվող էներգիայի աղբյուրի վրա: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Բաիմին: Այնուամենայնիվ, Ալ-Նաիմին չի հավատում այն բանին, որ երկիրը մոտակա 50 տարում կկարողանա հրաժարվել նավթից: Սաուդյան Արաբիան մեկ անգամ չէ, որ հայտարարում է սեփական տնտեսության դիվերսիֆիկացիայի և նավթի արտահանումից կախվածության նվազեցման մասին: 2016 թվականին Սաուդյան Արաբիան ներկայացրել է «նավթից հրաժարվելու» զանգվածային պլան:
