Ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին.Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել է Վեհափառի հրաժարականը պահանջող շարժման գործողություններին՝ արձանագրելով, որ դրա անդամներն իրենց իսկ լուտանքներ ծանր մեղքի բեռան տակ են մնացել։ Առաջնորդի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին: Ավելին, փորձ արվեց, և դեռ շարունակվում է արվել, տարիների մտերմությունը անհարկի շահարկելով, լուսանկարների և առանձնակի զրույցների որոշ մանրամասների հրապարակումով, ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժման հետ: Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն, իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին, ինձ համար էլ սահմանելով ցմահ կամավոր ապաշխարության շրջան` արցունքով և աղոթքով քավելու իմ մեղքը` հոգևոր դաստիարակության մեջ այսպիսի աններելի ձախողման համար: Հ. Գ. Այս քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե մեղանչումներ էլ ուներ, խաչի ճանապարհով անցնելով և դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացավ, իսկ իրենց արդար համարող ինքնասիրահարվածները մնացին սեփական լուտանքների և հայհոյանքների ծանր մեղքի բեռան տակ` բաժնեկից դառնալով Տիրոջը խաչի դատապարտողներին: Առայժմ այսքան: Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան Շիրակի թեմի առաջնորդ

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am