Երևանի Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը այնտեղ մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Էրեբունի» ԲԿ–ից։
Երկրորդ տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նա գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել։ Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածն ինքնուրույն է շնչում։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր կեսօրին մոտ, 11։13-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում շենք է փլուզվել։
Փլուզված շենքում տեղակայված է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ը։
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը