Շուլցը հաստատել է Պուտինի դեմ նոր պատժամիջոցները
Եվրախորհրդարանի ղակավար Մարտին Շուլցը հաստատել է, որ ստացել է ուկրաինական «Սավչենկոյի ցուցակը»: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ես ստացել եմ այդ ցուցակը: Իմ աշխատակազմը և ես կուսումնասիրենք այդ հարցը ինստիտուտների հետ միասին: Ձեր հարցն այն էր, թե արդյոք ցուցակի բոլոր ֆիգուրանտները կհայտարարվեն պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ), և նշեցիք նախագահ Պուտինի անունը: Իմ պատասխանը. ցուցակի ոչ բոլոր ֆիգուրանտներն են հայտարարվել պերսոնա նոն գրատա: Հնարավոր է, դա չի վերաբերվի համար մեկ անձնավորությանը (նախագահ Պուտինին)»,- ասել է Շուլցը Բրյուսելում, պատասխանելով ուկրաինացի լրագրողներին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Սավչենկոյի ցուցակը» տարածվում է ավելի քան 40 մարդու վրա: Նախնական տվյալներով՝ ցուցակում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկը, Ռուսաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վլադիմիր Տիտովը:
