«Սա Եկեղեցին թուլացնելու, եւ դեպի անդունդ տանելու հստակ պատվեր է»

Սթափության կոչ Սիրելի՛ հայորդիներ, հարգելի՛ իրավապահ մարմինների ծառայակիցներ, Մեկ ամսից ավել է, որ հայ օջախից դուրս եկած մի խումբ մարդիկ անհասկանալի եւ պառակտիչ շարժում են ձեւավորել՝ իրենց ներկայացնելով «Թավշյա հեղափոխության» գործի շարունակողներ, սակայն իրենց նպատակն ու մղումը Հայոց Ազգը տակնուվրա անելն է՝ հային հավատքից կտրելով եւ զանազան այլասերություններ հրահրելով։ Ժամանակն է սթափվելու եւ տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջն առնելու։ Բոլորիս աչքի առջեւ նախաձեռնողները բազմաթիվ սուտ եւ անհիմն տեղեկություններով, զրպարտություններով արդեն իսկ մի քանի տասնյակ անձերի մոլորեցրել են եւ իրենց կամքից անկախ դուրս են բերել ընդդեմ մեր Եկեղեցու։ Սա Եկեղեցին թուլացնելու, եւ դեպի անդունդ տանելու հստակ պատվեր է։ Շուրջ 2000 տարի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եւ ողջ հոգեւոր դասն անձնվեր կերպով ծառայել է համայն հայությանն ու ազգային արժեքների պահպանմանը։ Եկեղեցին առաջին իսկ օրվանից ունեցել է իր Սրբազան Ավանդությունն ու ժողովական կանոնները եւ մշտապես առաջնորդվել ըստ ընդունված կարգի, սակայն այսօր մի խումբ մարդիկ, անտեսելով ե՛ւ Սրբազան Ավանդությունը, ե՛ւ ժողովական կանոնները, իրենց կամքն են ուզում թելադրել հնամենի մեր Եկեղեցուն։ «Նոր Հայաստան նոր հայրապետ» խմբավորման պարագլուխ համարվող անձինք (որոնք ի դեպ Հայոց եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կողմից կապվեցին եւ դուրս դրվեցին Հայոց Եկեղեցուց, իսկ դա արդեն իսկ խոսուն վկայությունն է նրանց աղանդավորական կամ ընդդեմ լինելու) բազում եկեղեցականների՝ եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, սարկավագների, քրիստոնյա հավատավոր հայորդիների յանուն Եկեղեցու միասնության եւ անսասանության հնչեցրած կոչերն ու հորդորներն անտեսեցին՝ մեկ անգամ եւս փաստելով, որ իրենք հետապնդում են միայն մեկ նպատակ՝ քանդել եւ խալխլել մեր դարավոր Սրբությունը, պառակտել եւ ամբողջ աշխարհով մեկ անվանարկել Հայոց Եկեղեցին։ Այսօր առավոտյան Մայր Տաճարի դիմաց  կազմակերպված այդ ամոթալի հավաքը եւս վկայում է նրանց ունեցած ատելությունը եւ թշնամությունն առ Հայրենիս եւ Հայոց Եկեղեցին։ Այս ամենի կողին է՛լ ավելի ցավալի է այսօրվա մեր իշխանությունների գործելակերպը, որն առավել մտահոգիչ եւ անհանգստացնող է, միթե՞ վերադարձել է եկեղեցամերժության եւ Եկեղեցին հալածելու ժամանակաշրջանը։ Ինչպե՞ս կարող է հայ ոստիկանը թույլ տալ, որ Եկեղեցու, այն էլ Միածնաէջ տաճարի առջեւ ցույց կամ բողոքի ակցիա կազմակերպվի։ Սա անընդունելի է, դատապարտելի։ Եւ այս ամենի լուսանցքում ի հայտ է գալիս սարսափեցնող մի իրականություն․ այն Եկեղեցին, որ դարեր շարունակ պետականության բացակայության եւ թշնամիների դեմ մեն մենակ մնալով՝ մեր մի բուռ հողին ու ջրին կյանք էր տալիս, մեր սրբազան ինքնությունը պահպանելու համար միայնակ մարտնչում էր բոլոր արհավիրքների՝ պարսիկ, թուրք, մոնղոլ, թաթար, արաբ փաշաների եւ ոստիկանների առաջ, այսօր պետականության պայմաններում  Եկեղեցին մնացել է անպաշտպան եւ արհամարված՝ արդեն իսկ հայ ոստիկանի եւ մի խումբ, թեեւ հայ, սակայն հայրենադավ եւ ազգակործան անձանց կողմից․ -Հայ ոստիկա՛ն, այսպե՞ս ես ապահովվում Մեր Մայր Եկեղեցու պահպանությունն ու անդորրը։ Այսպես ես պաշտպանում քեզ հանձնված Սրբությունը։ Սիրելի՛ հայորդիք, ժամանակն է, որ բոլորս ոտքի ելնենք եւ հայ հոգեւորականի կողքին կանգնած պատրաստ լինենք պաշտպանելու մեր ունեցած սրբությունը, հավատքը եւ պատիվը։ Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն Եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ․ Քերովբե քհն․ Բարսեղյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am