ՍԱՊԾ պետը Փաշինյանին անվանել է «քաղքենի և գիշանգղ»

Օրերս Politik.am-ը գրել էր, որ ՍԱՊԾ նորանշանակ պետը Գեորգի Ավետիսյանը հեղափոխության օրերին ոչ միայն չի հավատացել ընթացող պրոցեսներին, այլև ամեն կերպ փորձել է ծաղրել ընդդիմության առաջնորդներին, որոնք այդ օրերին փողոց էին դուրս հանում հազարավոր քաղաքացիների և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 14-ին, օրինակ, Գեորգի Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում ընթացող հանրահավաքին գրել էր. «Եթե ճիշտ գիտեմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, ուստի այդ միջոցառումների ժամանակ պետք է հնչեն քաղաքական ելույթներ։ Այլ հարց է, որ քաղաքական ելույթդ համեմում ես մեկ , երկու կատակով։ Իմ խորին համոզմամբ, երբ մի հոգի կանգնած է խոսափողը ձեռքին ու փորձում է հումոր անել (թեկուզ վատ հումոր) կոչվում է Սթենդափ քամեդի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա հռետորները հա՛մ քաղաքական հա՛մ էլ հումորի դպրոցից դուրս են մնացել»։

Արդեն ՍԱՊԾ պետ նշանակվելուց հետո Ավետիսյանը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը իր այդ գրառմամբ չի խոսել Նիկոլ Փաշինյանի մասին, այլ ծաղրել է Լևոն Բարսեղյանին: Իհարկե դժվար էր հավատալ ՍԱՊԾ պետի այդ խոսքերին, քանի որ նա իր խոսքում ծաղրում է ապրիլի 14-ին բոլոր ելույթ ունեցողներին: Եվ ահա այս փաստից ելնելով մենք փորձեցինք ուսումնասիրել Ավետիսյանի ֆեյսբուքյան էջը հասկանալու համար, թե ժամանակին ՀՀԿ ֆանատ Ավետիսյանը ինչ է մտածել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին: Եվ ահա մենք գտնում ենք Ավետիսյանի մի գրառում, որը նա արել է 2015 թվականի հունիսի 24-ին: Այդ օրերին հազարավոր երիտասարդներ փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում էին չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Հունիսի 24-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր կազմել կենդանի պատ` բռնությունը բացառելու նպատակով (հրապարակումը այստեղ): Եվ ահա Փաշինյանի այս առաջարկի մասով Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Стена под названием “Шоу слонов трансвеститов”! էն քաղքենին տենց էլ չհասկացավ, որ էժանագին խոդերով, իրա ռեյտինգը չի բարձրանա։ Цирк уехал клоуны остались!»: Ավետիսյանի այս գրառմանը պատասխանել է Փաշինյանի կուսակից Ալեն Սիմոնյանը:
Որքանով որ հասկացանք Ավետիսյանը նախկինում տանել չի կարողացել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին: 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Փաշինյանը նորից փորձում էր կանխել բախումը ոստիկանների և քաղաքացիների միջև Ավետիսյանը նրան անվանել է գիշանգղ. «Գիշանգղ (стервятник) այս թռչունի որս չի անում, այն սնվում է այլ կենդանիների կողմից սպանված կենդանիների լեշերով: Բայց չեմ կարծում, որ շնորհակալ չի դրա համար, ի տարբերություն…տեսնես հաջորդն ո՞վ ա լինելու»: Ի դեպ հենց այս գրառման օրը՝ հուլիսի 22-ին էր, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում էր իրավիճակի կառավարումը իր ձեռքը վերցնել և թույլ չտալ բախումներ ժողովրդի և ոստիկանների միջև (այդ օրվա Փաշինյանի ելույթը կարող եք դիտել այստեղ): Եվ ահա այսքանից հետո զարմանալի է, թե ինչ է անում նման անձը ժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած կառավարության կազմում: Ինչպե՞ս է Գեորգի Ավետիսյանի աշխատելու վարչապետ Փաշինյանի ենթակայության ներքո, եթե նրան համարել է «քաղքենի և գիշանգղ»: Իսկ եթե Ավետիսյանը հասկացել է, որ նախկինում առնվազն իրեն բարոյական չի պահել մշտապես պայքարի կիզակետում գտնվող Փաշինյանի նկատմամբ՝ լավ կլինի հրապարակային ներողություն խնդրի և դադարի զբաղեցնել այդ պաշտոնը:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am