Պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից

Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ: «Մեծարգո վարչապետ, Մենք՝ մարտական ծառայություն անցած վիրավոր զինծառայողներիս, մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում օրերս համացանցում հայտնված տեսանյութում առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի կողմից թույլ տրված անհարգալից ձևակերպումների կապակցությամբ: Հարցը հատկապես սրվում է, երբ նման անպատասխանատու արտահայտություններ թույլ են տալիս պետական ապարատի ներկայացուցիչները, և չեն արժանանում պատշաճ գնահատականի իրենց վերադասների կողմից: Չենք ցանկանում ենթադրել, որ դա պետության և նրա կոնկրետ այրերի դիրքորոշումն է: Ուստի ակնկալում ենք անձամբ Ձեր պաշտոնական գնահատականը: Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված պերսոնան հանդիսանում է առաջին փոխվարչապետի մամլո խոսնակը, պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած բոլոր տղաներից՝ իր մամլո խոսնակի արտահայտությունների համար, բնականաբար՝ վերջինիս պաշտոնանկ անելուց հետո միայն: Լիահույս ենք, որ Դուք ևս կիսում եք մեր կարծիքն առ այն, որ մեր Սրբազան Երկիրը՝ կործանվող, Սրբերին՝ դեգենեռատ, Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանող պերսոնան, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ, ոչ միայն տեղ չունի Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ, այլև նման վերաբերմունքը պետք է պետական ամենաբարձր մակարդակով խստորեն դատապարտվի և արմատախիլ արվի Հայկական նոր իրականությունից: Հայրենիքի ԳԻՏԱԿՑՎԱԾ պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած մարտական ընկերներ»,- նշված է նամակում:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am