Խախտումներ նոր կառավարությունում. նախաձեռնող խումբը ահազանգում է

"ԿԳՆ կողմից կազմակերպված ` ուսանողներին տարկետում շնորհելու մրցույթն անցկացվել է բազմաթիվ խախտումներով, իսկ հունիսի 22 և 23-ի հարցազրույցները լի են եղել սուբյեկտիվությամբ": Թվում է, թե նոր կառավարությունը պետք է լիներ ուսանողակենտրոն, գնահատեր ուսանողների իրական գիտական պոտենցիալը, սակայն պարզվում է, որ ԿԳՆ խախտել է կառավարության 451-Ն որոշման առնվազն 3-4 կետ, որի պատճառով մի խումբ ուսանողներ տուժել են և անհիմն պատճառաբանությամբ չեն ստացել տարկետում: Ուսանողների բողոքին ի պատասխան, ԿԳՆ նախարարը հորդորել է նրանց դիմել դատարան, այսպիսով, ազատվելով իր մեղքի չափաբաժնից: 0.75-3 բալի պատճառով մերժված ուսանողների խնդիրները բարձրաձայնող նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ՄԻՊ-ին և խնդրել հարցին լուծում տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք նա տեղյակ է ուսանողների հանդեպ այդպիսի դրսեւորումներից, ինչին վարչապետը պատասխանել էր, որ տեղյակ չէ և անհապաղ հանձնարարել էր ուսումնասիրել հարցը և զեկուցել նրան: Որից հետո նախաձեռնող խմբին ընդունել էր վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով խնդրին ծանոթանալուց հետո զեկուցել էր վարչապետին հնարավոր բացթողումների և անհավասարության տարրերի մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ` ուսումնասիրել ուսանողների դիմում-բողոքը և հարցին լուծում տալ: Նախաձեռնող խմբի մասնակցիներին օրեր անց ընդունել էր Դավիթ Սանասարյանը իր տեղակալների հետ և նրանց լսելուց հետո հարցին ընթացք է տրվել: Նախաձեռնող խումբը սպասում է Վերահսկողական ծառայության գործողություններին և բացի այդ պատրաստվում է հանրայնացնել և հրապարակել բոլոր խախտումները, ներգրավված անձանց անունները, իրավական փաստերը և վստահեցնում, որ արդեն իսկ ունեն իրավաբանների աջակցությունը` դատական ճանապարհով գործը հաղթելու համար: "Եթե նախկինում միայն բանավոր էինք տեղեկացնում այդ կետերի խախտումների մասին, ապա որոշակի ուսումնասիրությունից հետո իրավական ձևակերպումները հստակեցրել ենք և հանդես ենք գալու փաստերով: Մեր գործուղությունները կախված են լինելու ներկայիս կառավարության, ԿԳՆ-ի քայլերից: Ամեն դեպքում, ունենք հստակ պլան ցանկացած սցենարի դեպքում",- հավելում են նախաձեռնող խմբի անդամները և ավելացում "Գնդակը միանշանակ իրենց դաշտում է": Ըստ նախաձեռնող խմբի, տարկետում շնորհող օրենքը անհավասար է, կառավարության որոշումը լի է թերություններով, սակայն նոր կառավարությունը պետք է ունենա քաղաքական կամք` վերականգնելու հավասարությունը և հարցին լուծում տալու ի շահ ՀՀ քաղաքացու: Լուսինե Միքաելյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am