«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» անգործությունից,մինչև «հուսահատության գազելների» հարց

« Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք, տրանսպորտի հարցը՝ «հուսահատության գազելները», պետք է լինեն Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում:  ջրամատակարարման թեմայով մի քանի անգամ զբաղվելու առիթ ունեցել եմ և մի քանի անգամ ահազանգերի հիման վրա հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն այդ խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիրներ կան: «Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրները, մասնավորապես, Երևանում հաղթահարվել են, բայց ես տեղյակ եմ, որ այդպես չէ: Ես հանդիպում ունեցա այդ ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ: Բավականին լուրջ խոսակցություն տեղի ունեցավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և ես հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը»,- «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ պատասխանելով ջրամատակարարման, իր նկատած աղբահանության և տրանսպորտի խնդրի վերաբերյալ հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կասկածի տեղիք  է տալիս նաև այն փաստը, որ մատակարարվող ջրի ծավալում կորստի չափը մեծ է: Դա, երբեմն, պայմանավորում են վատ վիճակում գտնվող համակարգի հետ, բայց ինքը նաև համաձայն է մամուլում և հանրության շրջանում շրջանառվող այն տեսակետին, որ այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել. «Ունենք խնդիր, որը լրջորեն պետք է քննարկվի: Հիմա այս տարի ջրամատակարարման խնդիրը կապում են պոմպակայանի վթարի հետ և այլն, խոսվում է  ամառվա տապի մասին, բայց Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, ամառվա տապն ու ձյունը գալիս են «անսպասելի»: Ես Երևանում, երբ տեսում եմ լեփ-լեցուն աղբամանները, հանձնարարում եմ զբաղվել, «Սանիթեքն» ու « Վեոլիա ջուրը» պետք է հասկանան, որ այդքան գոհ չենք իրենց գործունություններից»,ասաց նա: Տրանսպորտի խնդրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել, և դա Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինի, և, իհարկե, մարզային տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագիր է մշակվում Կառավարությունում, ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանց ներդնելու աշխատանքները:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am