Խաչատուր Սուքիասյանը պատասխանում է
Վերջին օրերին համացանցում տարբեր, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և «բացահայտումներ» են շրջանառվում, որտեղ շահարկվում է Սուքիասյանների անունը: Այսօր դրանց ավելացավ նաև մի «տեղեկատվություն» առ այն, որ օրերս բացված Ռոսիա մոլլն ամբողջությամբ չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին: Նշված տեղեկությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ռոսիա մոլլը կառուցվել է Սուքիասյանների ընտանիքի կողմից և վերջինիս միակ սեփականատերը Սուքիասյան ընտանիքն է: Կոչ ենք անում զերծ մնալ նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճից : Խաչատուր Սուքիասյանի գրասենյակ
