Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, պետք է երկիրը քանդի, նորից սարքի. Ջիվան Գասպարյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը անվանի դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն է: Նա անդրադարձել է թավշյա հեղափոխության տված արդյունքներին, հայտնել է, թե որն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նոր կառավարության հետ կապված իր տեսլականը: Պարզվում է՝ հեղափոխության օրերին դուդուկահարը երկրում չէր, Միացյալ Նահանգներում էր, սակայն հոգով եւ սրտով իր ժողովրդի կողքին էր: Պարոն Գասպարյանը խոսել է նաեւ մշակույթի ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ հայտնելով ներկայիս վիճակի վերաբերյալ իր տեսակետը: -Պարո՛ն Գասպարյան, այն ուղին, որն այսօր բռնել է Հայաստանը, Ձեր սրտո՞վ է: Ըստ Ձեզ՝ մենք ճի՞շտ ճանապարհով ենք գնում: -Կարծում եմ, որ այո: Կան նոր օրենքներ, կա նոր Հայաստան: Սպասում եմ փոփոխությունների: -ԱԱԾ-ի բացահայտումներից ի՞նչ տպավորություններ ունեք: -Եթե մարդիկ մի բան են վերցնում պետությունից, որն իրենցը չէ, պետք է վերադարձնեն: Նորմալ պրոցես է: Ժողովուրդն ուզում է մարդավարի ապրել, որ իր եղածը չտանեն: Այդքան բան: -Ժողովրդական շարժմանը հետեւո՞ւմ էիք: Այդ օրերին ի՞նչ զգացումներ, ապրումներ ունեիք: -Ես այդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել. Միացյալ Նահանգներում էի, բուժվում էի: Ամեն դեպքում, հոգով-սրտով հայրենիքում էի: -Նոր կառավարության գործելաոճից ի՞նչ տպավորություն ունեք: Ըստ Ձեզ՝ նրանց հաջողվե՞լ է շահել ժողովրդի վստահությունը: -Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, շատ մեծ պատասխանատվություն է ստանձնել: Նա պետք է երկիրը քանդի, նորից սարքի: Ժողովուրդը սիրում է, հավատում է, վստահում է նրան, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, կուզեմ, որ ազգս լավ ապրի: Եթե այն խոստումները, որոնք հնչում են, իսկապես իրականացվեն, շատ մեծ գործ կլինի: Կառավարությունը շատ լուրջ աշխատանք պետք է տանի: Նոր երկիր, նոր ոճ: Կապրենք, կտեսնենք, թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները: Մանրամասները՝  armlur.am-ում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am