«ՀԺ». Ծիրանենիները ցրտահարվել են

«Երեկ առավոտյան արդեն պարզ դարձավ, որ Արարատյան դաշտում ծիրանենիների մի մասը ցրտահարվել է։ Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչև առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5.6 աստիճան։ Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, և այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը և ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տա չեն կարող։ Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը ինչպես նաև առաջիկա մեկ երկու գիշերներին նույնպես օդի ջերմաստիճանը ցածր կլինի զրոյից, գուցե ավելի շատ, քան անցած գիշեր։ «Այսօր սպասվում են ցուրտ հոսանքների ներխուժում Հայաստան, և այսօր և վաղը սպասվում Է ավեփ ցուրտ եղանակ»,– երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ Վերջինս նաև հորդորել է «ծխապատումն ու ոռոգումն անպայման իրականացնել, սակայն դա, ինչպես նշեցինք, դժվար թե արդյունք տա։ Մի խոսքով, կարելի է այլես արձանագրել, որ այս տարի մասնավորապես ծիրանի բերքը շատ ավևի համեստ է լինելու, քան անցած տարի։ Իսկ անցած տարի Հայաստանում հավաքվել էր մրգի ռեկորդային բերք, որի արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել էր մոտ 12 տոկոս։ Այսպիսի առատ բերքը ստացվել էր հենց բնակլիմայական աննախադեպ բարենպաստ պայմանների շնորհիվ։ Ցավոք, այս տարի նման արդյունք այլևս սպասել պետք չէ։   Ավելի բարձրադիր գոտիներում մրգատու ծառերը դեռ չեն ծաղկել ինչը հույսեր է ներշնչում, որ մրգերի արտառոց դեֆիցիտ այս տարի Հայաստանում չի լինի, ինչպես եղավ 2014 թվականին։ Մնում է միայն հուսալ, որ այս տարի գոնե կարկուտը չի վերացնի մնացած բերքը։   Նշենք, որ այս օրերին սպասվող ցրտահարությունը կարող է վնասել նաև բանջարաբոստանային կուլտուրաների սածիլներին, որոնք ներկայումս աճում են թաղանթների տակ։ Այս դեպքում, սակայն, վնասը անվերականգնելի չէ։ Գյուղացիները կարող են կրկին սածիլներ աճեցնել և դա ընդամենը մոտ մեկուկես ամսով «հետ կգցի», ասենք, լոլիկի, բիբարի, սմբուկի բերքը»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am