Կայացել է Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը
Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերություն ընկերության (TAI) և Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է թուրքական արտադրության 30 միավոր «T-129 Atak» հարվածային ուղղաթիռների վաճառքի մասին համաձայնագիր: Այս համաձայնագրի կնքումով իրականություն դարձավ մեկանգամյա արտահանման տեսանկյունից Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը: Նշյալ համաձայնագրի շրջանակներում Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերական ընկերությունը բացի վաճառքից ապահովելու է նաև բեռնափոխադրումների, պահեստամասերի մատակարարումը և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման կուրսերի անցկացումը: Հիշեցնենք, որ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի զինված ուժերի պատվերով, թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների համատեղ ջանքերով՝ հիմք ունենալով իտալական Agusta A129 ուղղաթիռների մոդելը: «T-129 Atak» ուղղաթիռների վրա դրված է ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել թիրախին և ոչնչացնել։ Կարող են օդում մնալ 2.5 ժամ, անցնել 270կմ տարածք։ «T-129 Atak»-ը հնարավորություն ունի թռչել չափազանց ցածր բարձրության վրա և իրականացնել բարդ խուսանավումներ։ Աղբյուր` ermenihaber.am
