Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ

amerikayidzayn.com-ը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է ասել, որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա այժմ ունի դրա հնարավորությունը, երբ մի քանի օրից հանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Սակայն ինչ գնով է հնարավոր հասնել այդ նպատակին, ցույց կտան հուլիսյան բանակցությունները: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց, ապա Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ այդ երկրում բանակցություններ անցկացնելուց հետո Հելսինկիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահին: Սակայն որեւէ մեկն այսօր չի կարող ասել, թե ինչ համաձայնություն կարող է կայացվել նրանց միջեւ: Թրամփը պարզապես ասել է, որ զրուցելու են Սիրիայի մասին, որտեղ Մոսկվան պաշտպանում է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը: Թրամփն ասել է նաեւ, թե մտադիր է Սիրիայից դուրս բերել ամերիկյան ուժերը, սակայն մտահոգված է այնտեղ Իրանի ազդեցության ընդլայնումով: Մյուս կարեւոր հարցն այն է, թե արդյոք Թրամփն ինչ որ կերպ կճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, թե ոչ: Իսկ սա մի հարց է, որն ինքը` Թրամփը չի բացառել: ‘’Այս պահին ես այդ մասին չեմ կարող ասել, սակայն Ղրիմի հարցով մտահոգ եմ’’, այսպիսի անորոշ պատասխան է տվել նա օրեր առաջ: Բայց ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփը կարող է Պուտինի հետ գագաթաժողովն օգտագործել Եվրոպայի անվտանգության հարցը բարձրացնելու համար: Դրան անհամբերությամբ սպասում են հատկապես եվրոպական փոքր երկրները, որոնք շատ խոցելի են ռուսական ագրեսիայի դեպքում: Նրանցից Յիրի Ռայտասալայի խոսքերով, հատկապես այն պետությունները, որոնք չունեն պաշտպանության մեծ ուժեր ու մեծապես կախված են ՆԱՏՕ-ից, իրոք պիտի անհանգստանան ռուսական սպառնալիքից: ՆԱՏՕ-ի անդամ պետություններից դժգոհ Թրամփը գործնական որեւէ քայլ չի անում ռազմական այս դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց շատ են մարդիկ Եվրոպայում, ովքեր հարցնում են, իսկ եթե նա մի օր դադարեցնի աջակցությունը, ի՞նչ կլինի իրենց հետ»:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am